Get our free app. It won't take up space on your device

Ընդունարանի աշխատակից (գանձապահ)

Grand Sport

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior
Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline:
12/5/2025

Նկարագրություն

Գանձապահ-վաճառողը պատասխանատու է հաճախորդների բարձրակարգ սպասարկման, ծրագրային վաճառքի ձևակերպման, դրամակրկղի վարման համար, ինչպես նաև հաճախորդամետ միջավայր ստեղծելու համար։

Պարտականություններ

  • Հյուրերի դիմավորում, ճանապարհում և ընդհանուր տեղեկատվության տրամադրում համալիրի ծառայությունների վերաբերյալ
  • Հաճախորդներին փաթեթների վերաբերյալ լիարժեք և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում
  • Վաճառքի իրականացում․կանխիկ/անկանխիկ (քարտով)
  • ՀԴՄ և POS տերմինալների հաշվետվությունները ուղարկում համապատասխան բաժին
  • Դրամական մնացորդի ստուգում
  • Սահմանված կարգով դրամական միջոցների հանձնում
  • Հաճախորդների հետ խնդիրների արագ և բարեկիրթ լուծում
  • Ընդունարանի հաճախորդամետ մթնոլորտի պահպանում

Ներկայացվող պահանջներ

  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի հաղորդակցական մակարդակի իմացությունը,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel,
  • Թիմում աշխատելու կարողութուն,
  • Սթրեսակայունություն,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Հաճախորդամետություն,
  • Բարեվարքություն։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ,
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Company օverview
address
Address
ք․Երևան, Հրանտ Վարդանյան 4
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 99 127545

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիր է, որն հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին: Լինելով բարձրակարգ համալիր և առաջարկելով տարատեսակ ծառայություններ` այն նվաճել է հաճախորդների վստահությունը: Մեր հաճախորդները այցելում են «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» ոչ միայն մարզվելու, այլև հաճելի ժամանակ անցկացնելու համար: Սպորտը ընտանեկան ավանդույթների ձևավորման արդյունավետ միջոց է: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ի առաքելությունն է՝ ուղղորդել հայ հասարակությանը և հայ ընտանիքներին դեպի առողջ ապրելակերպ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը աչքի է ընկնում նաև գերհագեցած սպորտային սրահներով և առողջարարական ծառայություններով, իր անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, բարձրորակ սարքավորումներով: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը և կիրառելով նորագույն մեթոդներ՝ մարզահամալիրում մշտապես պահպանում ենք մաքրության և հիգիենայի բարձր մակարդակ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն հոգ տանել իրենց արտաքին գեղեցկության, այլ նաև առողջության մասին: Մարզահամալիրը հագեցած է մարզվելու համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ պայմաններով, ինչպես նաև մարզահամալիրում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր յուրաքանչյուր այցելուին յուրովի մոտեցում են ցուցաբերում: Մարզահամալիրում առկա են Ձեր ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու և բարելավելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մեր համալիրի հարկի տակ գործում են մեկ տասնյակից ավելի սպորտաձևեր: Այցելեք «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» և Ձեր առօրյան անցկացրեք առողջ և հաճելի մթնոլորտում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Reward system
Reward system
Trainings
Trainings
Sports Package
Sports Package

Spread the word! Share this job on social media