Ընդունարանի աշխատակից
One Managment
Նկարագրություն
«Խոր Վիրապ» կենսաբազմազանության կենտրոնը փնտրում է բարեհամբույր, պատասխանատու և կազմակերպված աշխատակցի՝ այցելուների ընդունումն ու սպասարկումն իրականացնելու համար։
Աշխատանքային պարտականություններ
-
Դիմավորել այցելուներին և ներկայացնել կենտրոնի ծառայությունները, այցելության պայմաններն ու ծրագրերը։
-
Իրականացնել այցելուների գրանցում, տոմսերի վաճառք և վճարումների ընդունում։
-
Ընդունել և համակարգել անհատական ու խմբային այցելությունների ամրագրումները։
-
Պատասխանել հեռախոսազանգերին և հաղորդագրություններին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։
-
Համագործակցել զբոսավարների և կենտրոնի մյուս աշխատակիցների հետ՝ այցելությունների սահուն ընթացքն ապահովելու համար։
-
Վարել այցելությունների ու վաճառքների ամենօրյա հաշվառում։
-
Հետևել ընդունարանի կոկիկությանը և տեղեկատվական նյութերի առկայությանը։
Պահանջներ
-
Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն՝ պարտադիր, այցելուների հետ ազատ հաղորդակցվելու մակարդակով։
-
Հայերենի գրագետ իմացություն։
-
Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման հմտություններ։
-
Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
-
Համակարգչից, էլեկտրոնային փոստից և գրասենյակային հիմնական ծրագրերից օգտվելու կարողություն։
-
Թիմում աշխատելու և տարբեր իրավիճակներում հանգիստ ու բարեհամբույր հաղորդակցվելու կարողություն։
- Ընդունարանի, սպասարկման կամ զբոսաշրջության ոլորտում աշխատանքային փորձը, ինչպես նաև բնության և կենսաբազմազանության նկատմամբ հետաքրքրությունը կդիտարկվեն որպես առավելություն։
Նախապատվությունը կտրվի կենտրոնին մոտ գտնվող բնակավայրերում բնակվող թեկնածուներին։
Աշխատանքի պայմաններ
- Աշխատավայրը՝ Արարատի մարզ, «Խոր Վիրապ» կենսաբազմազանության կենտրոն։
- Աշխատանքային գրաֆիկը և վարձատրությունը կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։
One Management stands as a vibrant and leading force in local hospitality, curating experiences that exceed boundaries and expectations. The group is sparking a global revolution in food and drink, embodying the true spirit of hospitality. From traditional lively nightlife to international iconic venues and beyond, the group pioneers innovation, setting new standards with cutting-edge concepts.
Pioneering Excellence in Global Hospitality and Entertainment.
One Management is a leading hospitality and entertainment operator in Armenia, develops exceptional concepts and highly acclaimed multinational brands.