
Ընդունարանի աշխատակցուհի (ավտոսրահում)
VoltCar LLC
Նկարագրություն
Վոլտքար ընկերությունը աշխատանքի է հրավիրում էլեկտրական մեքենաների ավտոսրահում ընդունարանի աշխատակցուհու:
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն, ուղղորդել համապատասխան բաժին,
- Պատասխանել հեռախոսազանգերի,
- Վարել նամակագրություն սոցիալական էջերում,
- Հաստիքից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office,
- Ցանկալի է փորձ սպասարկման ոլորտում,
- Ռուսերեն լեզվի իմացություն, անգլերենը կդիտվի որպես առավելություն,
- Բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և պարտաճանաչություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական 6 օր, հերթափոխով։
Վոլտքար կազմակերպությունը գործում է 2023 թվականից, մենք զբաղվում ենք էլեկտրոմոբիլների վաճառքով, որոնք ներմուծում ենք Չինաստանից: Նաև զբաղվում ենք օգտագործված էլեկտրոմոբիլների առք ու վաճառքով: Տրամադրում ենք երաշխիք ինչպես նոր, այնպես էլ օգտագործված էլեկտրոմոբիլների համար: Էլեկտրոմոբիլները հնարավոր է ձեռք բերել կանխիկ և ապառիկ: Մեր ավտոսրահը գտնվում է Homplex Hyper Mall-ում: