Get our free app. It won't take up space on your device

Էլեկտրոնիկայի մասնագետ

Armenian Tobacco Company

Location: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, In shifts, Night shift, Other
Work experience: Senior
Industry: Production, Operations
Deadline:
7/30/2026

Նկարագրություն

Էլեկտրոնիկայի մասնագետը պատասխանատու է արտադրական և օժանդակ էլեկտրոնային սարքավորումների, ավտոմատացված կառավարման համակարգերի և արտադրական հոսքագծերի անխափան աշխատանքի ապահովման, տեխնիկական սպասարկման, դիագնոստիկայի և վերանորոգման համար։ Մասնագետը մասնակցում է արտադրական սարքավորումների ավտոմատացման, արդիականացման և նոր սարքավորումների տեղադրման գործընթացներին։

Պարտականություններ

  • Ապահովել արտադրական և օժանդակ էլեկտրոնային սարքավորումների և ավտոմատացված համակարգերի անխափան շահագործումը հերթափոխերի ընթացքում։
  • Իրականացնել էլեկտրոնային սարքավորումների տեխնիկական սպասարկում, դիագնոստիկա և վերանորոգում։
  • Իրականացնել արտադրական սարքավորումների աշխատանքային ռեժիմների ստուգում, զննում և կանխարգելիչ ախտորոշում։
  • Կատարել էլեկտրական համակարգերի մոնտաժ, տեղադրում, կարգաբերում և հայտնաբերված թերությունների վերացում։
  • Ապահովել արտադրական սարքավորումների անխափան էլեկտրամատակարարումը և վերահսկել դրանց աշխատանքը։
  • Կատարել էլեկտրական միացումների, անջատումների և փոխանջատումների աշխատանքներ՝ անվտանգության կանոնների պահպանմամբ։
  • Իրականացնել PLC համակարգերի և հաճախականության փոխարկիչների կարգաբերում, սպասարկում և անսարքությունների վերացում։
  • Կարդալ և մեկնաբանել հաստոցների էլեկտրական սխեմաները։
  • Իրականացնել ծխախոտ արտադրող հոսքագծերի էլեկտրական վահանակների տեխնիկական սպասարկում, դիագնոստիկա և վերանորոգում։
  • Աշխատել հոսքագծերի ղեկավարման վահանակների և տվիչների (սենսորների) հետ, կատարել դրանց դիագնոստիկա։
  • Ապահովել օժանդակ սարքավորումների ավտոմատացված համակարգերի անխափան աշխատանքը։
  • Իրականացնել արտադրական հոսքագծերի, տպիչների և օժանդակ սարքավորումների տեխնիկական սպասարկում և վերանորոգում։
  • Մասնակցել նոր սարքավորումների տեղադրմանը, կարգավորմանը և շահագործման հանձնմանը։
  • Աշխատել T&T (Track & Trace) համակարգերի սպասարկման և շահագործման հետ։
  • Կատարել տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրում, պատրաստում և կիրառություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ էլեկտրոնիկայի, ավտոմատացման կամ էլեկտրատեխնիկայի ոլորտում։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ արտադրական գործընթացներում որպես էլեկտրոնիկայի մասնագետ։
  • PLC համակարգերի, հաճախականության փոխարկիչների և ավտոմատացման համակարգերի իմացություն։
  • Էլեկտրական սխեմաների կարդալու և վերլուծելու կարողություն։
  • Հոսքագծերի և ղեկավարման վահանակների հետ աշխատելու փորձ։
  • Սենսորների և դիագնոստիկ համակարգերի աշխատանքի իմացություն։
  • T&T (Track & Trace) համակարգերի հետ աշխատելու համակարգչային հմտություններ։
  • Լազերային սարքավորումների հետ աշխատելու նվազագույն հմտություններ։
  • Թիմային աշխատանքի կարողություն, պատասխանատվություն և արագ կողմնորոշվելու ունակություն։
  • Ծխախոտի արտադրության ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն։

Company օverview
address
Address
ՀՀ,Կոտայք, ք․Աբովյան,2-րդ արդյունաբերական թաղամաս,6-րդ վարչական շենք
Phone
Phone
+374 60 547774
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media