
Electronics and automation engineer
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ
Industry:
Engineering
Deadline:
2/5/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Նկարագրություն
Էլեկտրոնիկայի և ավտոմատացման ինժեների հիմնական պարտականություններն են՝ էլեկտրական մեքենաների և սարքերի, ավտոմատ կառավարման սարքերի, պնևմատիկ և հիդրավլիկ համակարգերի տեղակայում, վերանորոգում և կարգավորում; Էլեկտրոնային և թվա-ծրագրային կառավարման հանգույցների սխալների ախտորոշում և վերացում։
Պարտականություններ
- Գործարանի արտադրական հոսքագծերի, օժանդակ համակարգերի և գործարանում գտնվող այլ համակարգերի և սարքավորումների անսարքությունների ախտորոշում, այդ թվում՝ թվա-ծրագրային:
- Գործարանի արտադրական հոսքագծերի, օժանդակ համակարգերի և գործարանում գտնվող այլ համակարգերի և սարքավորումների անսարքությունների կանխարգելիչ, ուղղիչ և վթարային տեխնիկական սպասարկման իրականացում:
- Էլեկտրական (ավտոմատացված էլեկտրաբանեցում, էլեկտրամատակարարում) և պարզ էլեկտրոնային սխեմաների նախագծում և հետազոտում։
- Ծրագրավորվող տրամաբանական կոնտրոլերների (PLC) և արդյունաբերական կոմպյուտերների վերածրագրավորում։
- Նոր համակարգերի սարքավորումների մոնտաժին մասնակցություն, էլեկտրական միացումների իրականացում:
- Գործարանի տարածքում գտնվող շինություններում լուսավորության և էլեկտրամատակարարման անխափան ապահովում:
- Կատարված աշխատանքների և տեխնիկական խնդիրների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (մասնագիտացում՝ էլեկտրոնիկա, ավտոմատացում, էլեկտրատեխնիկա, ռոբոտոտեխնիկա)
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Բարձր պատասխանատվության զգացում
- Միջանձնային հարաբերությունների և շփման հմտություններ
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ
- Ռուսերեն լեզվի տեխնիկական մակարդակի իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով: