Էլեկտրոնիկայի և արդյունաբերական սարքավորումների սպասարկման մասնագետ
Վեգա Ուորլդ ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Էլեկտրոնիկայի և արդյունաբերական սարքավորումների սպասարկման մասնագետ
Պարտականություններ
- Կահույքի արտադրամասի էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների և արտադրական գծերի տեխնիկական սպասարկում,
- Սարքավորումների անսարքությունների ախտորոշում և վերացում,
- Պարբերական կանխարգելիչ զննումների իրականացում,
- Անսարք դետալների, սենսորների, էլեկտրոնային հանգույցների և այլ բաղադրիչների փոխարինում,
- Սարքավորումների անխափան և անվտանգ շահագործման ապահովում,
- Արտադրական սարքավորումների տեխնիկական վիճակի վերահսկում և անհրաժեշտ բարելավումների առաջարկում։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների սպասարկման աշխատանքային փորձ,
- Արդյունաբերական ստանոկների, ավտոմատ կառավարման համակարգերի և էլեկտրական սխեմաների իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, տեխնիկական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր 6 օրյա 09։00-18։00
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: