Էլեկտրիկ/էլեկտրիկի օգնական
Team-Made Solutions
Նկարագրություն
ԹԻՄ-ՄԵՅԴ ՍԼՈՒՇՆՍ ՍՊ ընկերությանն անհրաժեշտ է Էլեկտրիկ/էլեկտրիկի օգնական, մոնտաժող
Պահանջներ
- Թիմում աշխատելու ունակություն
- Կազմակերպչական հմտություններ
- Էլեկտրական համակարգերի նախագծման, մոնտաժման, շահագործման և սպասարկման աշխատանքների առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Արագ կողմնորոշվելու, ճկուն և ճշգրիտ աշխատելու ունակություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն, կարգապահություն և պատասխանատվության զգացում
- Մինիմալ հսկողության պայմաններում աշխատելու ունակություն
- Պարտաճանաչություն, ճշտապահություն աշխատանքը անթերի իրականացնելու ունակություն
Պարտականություններ
- Էլեկտրական համակարգերի մոնտաժ, շահագործում և սպասարկում:
- Էլեկտրական համակարգերի մոնտաժման, շահագործման և սպասարկման համար անհրաժեշտ նյութերի, գործիքների և պահեստամասերի ձեռքբերման գործընթացին մասնակցություն, դրանց անհրաժեշտ քանակի առկայության հսկողություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր. Երկուշաբթի-Շաբաթ, 09․00-18․00:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:
«ԹԻՄ-ՄԵՅԴ ՍԼՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերության հիմնադիրներն իրենց մասնագիտական գործունեությունն սկսել են 2014 թվականին, Մոսկվայի անշարժ գույքի շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող միջազգային դեվելոփերային ընկերությունում, որն ունի Ա դասի օբյեկտներում միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու տասնամյակների փորձ։ Ընկերության լեյտմոտիվը բարձրակարգ որակի չափանիշի ստեղծումն ու զարգացումն է Հայաստանում։ Դրա ակնհայտ վկայությունն այն է, որ 4 տարվա ընթացքում ընկերությունը վայելում է շուկայի ամենահամարձակ և ժամանակակից նախագծերի պատվիրատուների վստահությունը։
Ինչպես երևում է ընկերության անվանումից, լավագույն ճարտարագիտական լուծումները ծնվում են թիմային կուռ աշխատանքի արդյունքում, որտեղ յուրաքանչյուր մասնագետ առաջին հերթին վստահելի գործընկեր է և գաղափարի մասնակից։