
Էլեկտրիկ / էլեկտրամեխանիկ
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
“Իննոթեկ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում էլեկտրիկի/էլեկտրամեխանիկի, Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։ էլեկտրիկը/էլեկտրամեխանիկը պատասխանատու է լինելու ընկերության էլեկտրական համակարգերի, սարքավորումների սպասարկման, վերանորոգման և աշխատանքի անխափան ապահովման համար։
Պարտականություններ
- Ապահովել Ընկերության էլեկտրական համակարգերի, սարքավորումների բնականոն և անխափան աշխատանքը,
- Համաձայն Ընկերությունում սահմանված գրաֆիկի ստուգել սարքավորումների տեխնիկական վիճակը,
- Անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել խափանված սարքավորումները վերանորոգելու և անհրաժեշտության դեպքում դրանք փոխարինելու համար,
- Պահպանել սարքավորումների տեղադրման, շահագործման, ստուգման և վերանորոգման աշխատանքների անվանգության կանոնները,
- Գործառույթներ, որոնք կապված են էլեկտրական և էլեկտրամեխանիկական համակարգերի հետ։
Պահանջներ
- 2 տարվա աշխատանքային փորձ,
- Սարքավորումների շահագործման նորմերի և կանոնների իմացություն,
- Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն:
Առավելություններ
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Անվճար սնունդ,
- Ծառայողական ավտոբուսի առկայություն։
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: