Էլեկտրիկ
X-Group
Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում փորձառու էլեկտրիկի։
Պարտականություններ
- Տարածքում տեղադրված ամբողջ էլեկտրահամակարգի անխափան աշխատանք
- Էլեկտրական սարքավորումների վերանորոգում և նորերի տեղադրում
- Արտաքին և ներքին լուսավորության ապահովում, Լուսավորման սարքերի մոնտաժ
- Տարածքում նոր տեղադրվող էլ․ սարքավորումների և գծերի ստուգում, փաստում
- Նախագծին համապատասխան էլեկտրական սարքավորումների տեղադրում և մոնտաժ
- Էլեկտրամոնտաժային այլ աշխատանքների կատարում
- Տեխնիկական անվտանգության կանոնների պահպանում
Պահանջներ
- Ցանկալի է ունենալ տեխնիկական կրթություն
- Առնվազն 3 տարի էլեկտրիկի աշխատանքային փորձ
- Շինարարական աշխատանքների իրականացման մեթոդների իմացություն
- Պատասխանատվություն
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին:
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է: