
Ինժեներ-Էլեկտրոնշիկ
CONSTAL LLC
Նկարագրություն
CONSTAL ընկերությունը աշխատանքի է հրավիրում ինժեներ էլեկտրոնշիկի ՝ ալյումինի արտաձգման գործարանի թիմին միանալու համար։
Պարտականություններ
- սարքավորումների, հաստոցների անսարքությունների բացահայտում;
- արդյունաբերական էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում;
- արտադրական հիդրավլիկ հոսքագծերի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման ապահովում;
- էլեկտրական սնուցման հսկողություն;
- էլեկտրական միացումների, անջատումների համար նախատեսված գործողությունների իրականացում;
Պահանջներ
-
բարձրագույն տեխնիկական կրթություն;
-
2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
-
Էլեկտրական գծագրեր և սխեմաներ կարդալու և կազմելու ունակություն;
-
լարված իրավիճակում աշխատելու ունակություն;
-
պատասխանատվության բարձր զգացում;
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Երկ. - Շաբ. 9:00 - 18:00
CONSTAL - ն ալյումինի արտաձգման գործարան է, որը մասնագիտացած է արևային վահանակների շրջանակների, ռելսերի, կցորդների և այլ դետալների համար նախատեսված որակյալ ալյումինե պրոֆիլների արտադրությամբ:
CОNSTAL - ը որպես հուսալի մատակարար ու ալյումինե պրոֆիլների տեղական արտադրող իր առջև խնդիր է դրել դառնալ առաջատար, զարգացող ընկերություն, որն իր կայուն դիրքը կգրավի շուկայում՝ բավարարելով պատվիրատուի պահանջները։
Այս ամենին ընկերությունը ձգտում է հասնել բարձր որակավորում ունեցող մասնագետներից կազմված թիմի ու աշխատակիցների շնորհիվ։
Ալյումինե պրոֆիլներ արտադրող ընկերություն CОNSTAL - ը նորագույն տեխնոլոգիաների ներդնումով ապահովելու է կայուն զարգացում ու ամենաբարձր պահանջներին համապատասխանեցում՝ երաշխավորելով իր արտադրանքի դիմացկունությունը։