Էլեկտրիկ
Aramyants Medica Center
Նկարագրություն
Արամյանց բժշկական կենտրոնը պահանջվում է տնտեսվար - էլեկտրիկ։
Պարտականություններ
- Էլեկտրական սարքավորումների դետալների ու հանգույցների վերանորոգում, տեղադրում, փոխարինում, անհրաժեշտության դեպքում դրանց ապամոնտաժում և աշխատանքի փորձարկում,
- Պարբերական տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում,
- Բժշկական սարքավորումների աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման ապահովում, էլեկտրական սնուցման հսկողություն,
- Նոր սարքավորումների մոնտաժում, էլեկտրական միացումների իրականացում,
- Էլեկտրական լարերի և սարքերի անվտանգ շահագործման ապահովում,
- Բուժկենտրոնի պահանջներից ելնելով այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կամ միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ,
- Զգոնություն և ուշադրություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00:
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոն․ Ստեղծված է 1972թ․, սկսել է վերանորոգման և վերազինման աշխատանքներ 2018թ․ Այստեղ գործում է 13 նեղ մասնագիտական ծառայություններ: 1. Ընդհանուր թերապիա 2. Ընդանուր և ներանոթային սրտաբանություն 3. Քիթ-կոկորդ-Ականջաբանություն 4. Դիմածնոտային վիրաբուժություն 5. Պլաստիկ Վիրաբուժություն 6. Ընդհանուր վիրաբուժություն 7. Էնդոսկոպիկ վիրաբուժություն 8. Անոթային վիրաբուժություն 9. Էնդոսկոպիկ և ռեկոնստրուկտիվ գինեկոլոգիա 10. Վնասվածքաբանություն և օրթոպեդիա 11. Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում 12. Ախտորոշիչ լաբորատորիա 13. Դիագնոստիկ բաժանմունք