Get our free app. It won't take up space on your device

Էլեկտրատեխնիկ-ճարտարագետ

Լեռնամետալուրգիայի Ինստիտուտ ՓԲԸ

City: Yerevan
Employment type: Full Time
Industry: Engineering, Architecture, Construction
Deadline:
6/23/2023
Job posting has expired

Նկարագրություն

«Վալլեքս» խմբի ընկերությունների «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը հրավիրում է աշխատանքի էլեկտրատեխնիկ-ճարտարագետի։

Աշխատանքային պայմանագրի ժամկետը ՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Պարտականություններ

  • Նախագծային փաստաթղթերի մշակում էլեկտրամատակաարման համակարգերի համար.
  • արտաքին և ներքին ցանցեր, լուսավորություն;
  • կաբելային և օդային գծեր;
  • ուժային էլեկտրասարքավորումների սնուցում;
  • տարբեր հզորության էլեկտրաենթակայաններ։

Պահանջներ

  • Ճարտարագետ – էլեկտրատեխնիկի բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան:
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ նախագծման ոլորտում:
  • Ժամանակակից համակարգչային ծրագրերի իմացություն՝ մասնավորապես AutoCad։
  • Տվյալ բնագավառի նորմատիվային փաստաթխթերի իմացություն։
Company օverview
address
Address
ք․ Երևան, Խանջյան 19
address
Number of employees
51-150
Phone
Phone
010510888

Լեռնամետալուրգիայի ինստիտուտ ՓԲԸ-ն տարածաշրջանային նշանակություն ունեցող համապարփակ գիտահետազոտական ​​և ճարտարագիտական ​​կազմակերպություն է:

1994 թվականին ինստիտուտը գրանցվել է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից` որպես «Հայաստանի Գունավոր Մետալուրգիայի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» («Հայգիտգունմետգիտնախագիծ») Պետական ձեռնարկություն, որը 02.02.1998 թվականին վերակազմավորվել է «Հայգիտգունմետգիտնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության, իսկ 08.12.1999 թվականին անվանափոխվել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության:

Միավորված ինստիտուտի գործունեությունն իրականացվում էր մի քանի ուղղություններով, այդ թվում.

-հանքավայրերի մշակման արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաների կատարելագործում և նոր, առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծում, որոնք հնարավորություն կտային ավելացնելու կոնդիցիոն հումքի ելքը և կնվազեցնեին արդյունահանման ծախսատարությունը.

-մոլիբդենի, պղնձի և այլ գունավոր, հազվագյուտ և ազնիվ մետաղների կորզման ցուցանիշների բարձրացման և ոչ հանքային հումքի հարստացման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների մշակում.

-հանքավայրերում աշխատանքային պայմանների բարելավման և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով հանքերի և հանքահարստացուցիչ ֆաբրիկաների տարածքների փոշեզերծման միջոցառումների մշակում.

-պղնձի, ալյումինի, մագնեզիումի և այլ մետաղների մետալուրգիայի տեխնոլոգիական գործընթացների կատարելագործում և հանքաքարից, խտանյութից ու թափոններից ազնիվ, հազվագյուտ և ցրված բաղադրիչների համալիր կորզման ռացիոնալ սխեմաների մշակում:

See more

Spread the word! Share this job on social media