Էլեկտրամատակարարման նախագծող ինժեներ
PROENG
Նկարագրություն
Մենք փնտրում ենք սկսնակ էլեկտրամատակարարման նախագծող ինժեների, ինչպես նաև համապատասխան մասնագիտությամբ ավարտական կուրսի ուսանողների կամ նորավարտ մասնագետների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքները և ձեռք բերել գործնական փորձ իրական նախագծերում։
Աշխատանքի ընթացքում մասնագետին կտրամադրվի փորձառու մասնագետի աջակցություն և ուղղորդում, ինչը հնարավորություն կտա արագ ներգրավվել նախագծային աշխատանքներում և զարգացնել մասնագիտական հմտությունները։
Պարտականություններ
- Մասնակցություն շենքերի և շինությունների էլեկտրամատակարարման և էլեկտրական համակարգերի նախագծմանը,
- Նախագծային և աշխատանքային փաստաթղթերի մշակում,
- Գծագրերի և նախագծային մոդելների պատրաստում Autodesk Revit ծրագրային միջավայրում,
- Անհրաժեշտ հաշվարկների և սարքավորումների ընտրության իրականացում,
- Համագործակցություն նախագծի մյուս ինժեներական բաժինների մասնագետների հետ,
- Առաջադրանքների կատարում սահմանված ժամկետներում։
Պահանջներ
- կրթություն՝ բարձրագույն կամ ավարտական կուրսի ուսանող, էլեկտրամատակարարման, էլեկտրաէներգետիկայի կամ հարակից մասնագիտությամբ,
- Autodesk Revit-ի իմացություն (ցանկալի է)
- Autodesk AutoCAD և MS Office ծրագրերի իմացություն
- Նախագծային ոլորտում զարգանալու և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն,
- Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Թիմում աշխատելու կարողություն։
Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Մենք առաջարկում ենք
- Մասնակցություն հետաքրքիր և բազմաբնույթ նախագծերի,
- Աշխատանք փորձառու ինժեներների և նախագծողների թիմում,
- Մասնագիտական աջակցություն և ուսուցում աշխատանքի ընթացքում,
- Revit/BIM միջավայրում աշխատելու և զարգանալու հնարավորություն,
- Մասնագիտական աճի և նոր գիտելիքների ձեռքբերման հնարավորություն,
- Կայուն և երկարաժամկետ համագործակցություն,
- Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 օր,
- Ուսանողների համար՝ ուսման հետ համատեղելու հնարավորություն։
PROENG ընկերությունը իրականացնում է ինժեներական համակարգերի նախագծման և շինարարահավաքման ամբողջական գործընթացը՝ ՋՕ, ՋԿ, Հրդեհաշիջում, Էլեկտրականություն և Ցածրահոս բաժիններով։ Ընկերությունը աճում է արագ, կիրառում է ժամանակակից մոտեցումներ և ընդլայնում է իր թիմը։