
Էլեկտրական տեխնիկայի նորոգման մասնագետ
Eldorado Armenia
Նկարագրություն
«Էլդորադո» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Էլեկտրական տեխնիկայի նորոգման մասնագետների Ընկերության Սպասարկման կենտրոնի թիմին միանալու համար
Պարտականություններ
- Բացահայտել կենցաղային տեխնիկայի անսարքությունների պատճառները և իրականացնել վերանորոգումներ
- Իրականացնել էլեկտրոմեխանիկական սարքավորումների (սառնարաններ, լվացքի մեքենանաեր, սպասք լվացող մեքենաներ, վառարաններ, ճարպաջեռոցներ, սալօջախներ և այլն) վերանորոգումներ
- Տրամադրել խորհրդատվություն հաճախորդներին սարքի շահագործման վերաբերյալ
- Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված հաստիքից բխող այլ աշխատանքներ
Պահանջներ
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է (առնվազն 2 տարի)
- Ցանկալի է բարձրագույն տեխնիկական կրթություն
- Հաղորդակցման հմտություններ
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն
- Հաղորդակցման հմտություններ
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում
Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4
Աշխատանքային օրեր ՝ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ,
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:
Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:
Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։
Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։
Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`
- ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
- ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
- ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
- ք. Չարենցավան` Քոչարի 16/3
- ք. Էջմիածին, Թումանյան 0/10
- ք. Արմավիր, Շահումյան 50/2