էլեկտրական մեքենաների տեխ․սպասարկման մասնագետի օգնական
VoltCar LLC
Նկարագրություն
Վոլտքար ընկերությունը փնտրում է էլեկտրական մեքենաների սպասարկման մասնագետի օգնական, ով պատրաստ է սովորել մասնագիտությունը, ձեռք բերել գործնական փորձ և զարգանալ ավտոմոբիլային ոլորտում՝ աշխատելով փորձառու մասնագետների կողքին։
Պարտականություններ
- Մեքենաների սրահի կոկիկ քանդում և հավաքում,
- Մեխանիկական համակարգերի վերանորոգում և փոխարինում,
- Յուղերի փոխարինում,
- Պլանային և արտահերթ տեխնիկական սպասարկում,
- Աշխատանքների կազմակերպում՝ ըստ անվտանգության ու տեխնիկական ստանդարտների,
- Գործիքների և սարքավորումների ճիշտ և անվտանգ շահագործում,
- Այլ պարտականություններ՝ ըստ անհրաժեշտության։
Պահանջներ
- Ցանկալի է փորձ մեքենաների հետ աշխատանքի մեջ,
- Պատասխանատվության բարձր զգացում և պարտաճանաչություն,
- Վարորդական իրավունքի առկայություն և վարելու հմտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 օր, ժամը 10․00-19․00։
Վոլտքար կազմակերպությունը գործում է 2023 թվականից, մենք զբաղվում ենք էլեկտրոմոբիլների վաճառքով, որոնք ներմուծում ենք Չինաստանից: Նաև զբաղվում ենք օգտագործված էլեկտրոմոբիլների առք ու վաճառքով: Տրամադրում ենք երաշխիք ինչպես նոր, այնպես էլ օգտագործված էլեկտրոմոբիլների համար: Էլեկտրոմոբիլները հնարավոր է ձեռք բերել կանխիկ և ապառիկ: Մեր ավտոսրահը գտնվում է Homplex Hyper Mall-ում: