Get our free app. It won't take up space on your device

Եկամուտների հավաքագրման բաժնի խնդրահարույց դեբիտորական պարտքերի հավաքագրման մասնագետ

ԱԼՖԱ ՖՈՒԴ ՍԵՐՎԻՍ ՓԲԸ

Industry: Other
Deadline: 6/18/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

Alpha Food Service ընկերությունը փնտրում է Եկամուտների հավաքագրման բաժնի խնդրահարույց դեբիտորական պարտքերի հավաքագրման մասնագետ, ով կհավաքագրի դեբիտորական պարտքերը և կապահովի, որպեսզի բոլոր գումարները, որոնք որևէ մեկը պարտք է ընկերությանը, ստացվեն ամբողջությամբ և ժամանակին: Կապահովի դեբիտորական պարտքերի ճշգրիտ վարումը ծրագրում և հաճախորդներին չվճարված հաշիվների (պարտքերի) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:

Պարտականություններ

  • Պարտքը մարելու նպատակով վարում է բանակցություններ պարտապանների հետ և ձգտում է հասնել փոխադարձ ընդունելի լուծումներին,
  • Հիմնավորում է այլ ճանապարհով պարտքի մարելու անհնարինությունը և ներկայացնում է գումարի բռնագանձման պահանջով դատարան ուղարկելու առաջարկներ, տրամադրում է չվճարված հարկային հաշիվները,
  • Ապահովում է բոլոր գործընթացների արտացելումը BITRIX 24 համակարգում ընկերության ստանդարտներին համապատասխան,
  • Ամենօրյա ռեժիմով կազմել և բաժնի ղեկավարին ներկայացնել դեբիտորական պարտքերի ժամկետայնության վերաբերյալ հաշվետվություններ, որը պետք է ներառի պարտքերի ժամկետայնությունը, առավել ռիսկային գործընկերների խմբերը, կասկածելի խմբերը ըստ մենեջերների, կատարված և կատարվելիք քայլերը,
  • Ամենօրյա ռեժիմով իրականացնում է հայտնաբերված շեղումների ուսումնասիրություն և ուղղում՝ կազմելով առաջնահերթություններ՝ ըստ բաժնի ղեկավարի ցուցումների,
  • Վաճառքի մենեջերների փոփոխության դեպքում անմիջապես տրամադրել տվյալ ուղղության բոլոր գործընկերների մասով փոխադարձ ակտեր, իսկ հետվերադարձից հետո կազմել դեբիտորական պարտքերի հանձնման-ընդունման ակտեր,
  • Հաճախորդների հետ անմիջական շփման և հավաքագրման մասնագետին և բաժնի պետին շաբաթական կտրվածքով ներկայացնել այն գործընկերների ցանկը իրենց դեբիտորական պարտքերի մնացորդով, որոնց մասով առկա են հիմնավոր կասկածներ, որ հավաքագրման խնդիրը խնդրահարույց դեբիտորական պարտքերի հավաքագրման մասնագետների մակարդակով այլևս լուծելի չէ,
  • Համակարգել խնդրահարույց դեբիտորական պարտքերի հավաքագրման մասնագետների աշխատանքը, նրանց տրամադրել օրական առաջնահերթությամբ գործընկերների ցանկը, որոնց մասով անհրաժեշտ է կատարել մնացորդների ճշգրտում,
  • Խարդախության(fraud) ռիսկը կանխելու համար ուսումնասիրում է նաև վաճառքի մենեջերների վաճառքների ու դեբիտորական պարտքերի համամասնությունը, հայտնաբերելու ոչ ստանդարտ վարքագիծ ու կանխելու հնարավոր խարդախությունը,
  • Պլանավորել գործունեությունը և զարգացման առաջադրանքները՝ համաձայն ղեկավարի կողմից սահմանված նպատակների և քվոտաների,
  • Պլանավորել և իրականացնել ռազմավարական խնդիրներ իր պատասխանատվության շրջանակներում ընկերության ռազմավարության կատարման համար,
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Microsoft Office-ի լավ իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ,
  • Ուշադիր աշխատելու ունակություն,
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • 1C,Bitrix 24,e-invoicing իմացությունը ցանկալի է,
  • ՀՀ օրենսդրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, «Հրապարակային սակարկաությունների մասին» ՀՀ օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի լավ իմացություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Առաջնահերթություններ սահմանելու և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություններ,
  • Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն և պատրաստակամություն,
  • Ժամանակը կառավարելու ունակություն:
Company օverview
address
Address
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Number of employees
51-150

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media