
Ձեր կարիերան ՏՏ ոլորտում (Գերմանիայում)
Global Academy "c-Wise" UG (haftungsbeschränkt)
Նկարագրություն
Դուք ինֆորմատիկայի, ծրագրավորման կամ ՏՏ ոլորտի այլ ուղղությամբ բուհի շրջանավարտ եք, ուսանող եք ավարտական կուրսում, կամ արդեն աշխատում եք Ձեր մասնագիտությամբ։
Ցանկանու՞մ եք մասնագիտորեն զարգանալ և պատրաստ լինել Գերմանիայում աշխատելու։
Ի՞նչ ենք մենք առաջարկում
- Առցանց գերմաներենի դասընթացներ՝ ներառյալ ՏՏ ոլորտի մասնագիտական բառապաշար (A1–A2),
- Խորհրդատվություն վիզայի, հարցազրույցի, աշխատանքի մշակույթի վերաբերյալ,
- Աշխատանքային պայմանագիր ստանալուց և Գերմանիա ժամանելուց հետո աջակցություն՝ բնակարան վարձելու, դիպլոմների ճանաչման, բյուրոկրատական խնդիրները հաղթահարելու և ինտեգրման հարցերում։
Պահանջներ
- Անգլերեն լեզվի իմացության բավարար մակարդակ,
- Գերմաներեն լեզվի իմացությունը ցանկալի է։
Դիմումներն ընդունվում են նախապես նաև առանց գերմաներենի իմացության։
Նշում: Աշխատանքի ընդունման որոշումը կայացնում է միայն գործատուն հարցազրույց անցկացնելուց հետո։ Մենք չենք երաշխավորում աշխատանքի տեղավորում, բայց մենք Ձեզ տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ գործիքները՝ Ձեր նպատակներին հասնելու համար։
Դիմումները ուղարկելուց հետո Դուք կստանաք հնարավորություն մասնակցելու մեր անվճար ինֆո վեբինարին՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար։
«c-Wise» ակադեմիան կրթական և խորհրդատվական կազմակերպություն է, որը գործում է Գերմանիայում և նպատակ ունի օգնելու օտարերկրյա մասնագետներին՝ մասնավորապես Հայաստանից, պատրաստվել եվրոպական աշխատաշուկայում մասնագիտական գործունեություն ծավալելու համար։
"c-Wise"-ի ծրագրերը նախատեսված են հետևյալ ասպարեզների մասնագետների համար՝
-
բուժքույրական գործ
-
տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ)
-
Oտար լեզուներ
-
ինժեներիա
Մեր ծրագրերը ներառում են․
-
Գերմաներենի ինտենսիվ դասընթացներ (A1–B2)
-
Խորհրդատվություն վիզայի, հարցազրույցի, աշխատանքի մշակույթի վերաբերյալ
-
Գերմանիա ժամանելուց հետո աջակցություն՝ բնակարանի փնտրման
-
դիպլոմների ճանաչման
-
բյուրոկրատական խնդիրները հաղթահարելու և ինտեգրման հարցերում