
Ձավարեղենի փաթեթավորման արտադրամասի ղեկավար
V.A.S. GROUP LLC
Նկարագրություն
Վ․Ա․Ս․ Գրուպ ՍՊԸ-ին անհրաժեշտ է ձավարեղենի փաթեթավորման արտադրամասի ղեկավար։
Պարտականություններ
- Իրականացնել արտադրամասի արտադրատնտեսական գործունեության ղեկավարումը,
- Ապահովել արտադրական առաջադրանքների կատարումը,
- Աշխատանքներ իրականացնել` արտադրության կազմակերպման պլանավորման, խոտանի կանխման, արտադրանքի որակի վերահսկողության, արտադրանքի որակի բարելավման և նոր տեսականիների ավելացման ուղղությամբ,
- Արտադրամասի արտադրական գործունեության մասին հաշվետվության ժամանակին կազմումը և ներկայացումը,
- Անվտանգության տեխնիկայի և կանոնների, արտադրական և աշխատանքային կարգապահության, ներքին կարգապահական կանոնների պահպանումը,
Պահանջներ
- Ցանկալի է մասնագիտական բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը տվյալ բնագավառում՝ պարտադիր է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերն են `17։00-ից 22։00-ն:
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերության նախապատմությունը սկիզբ է առնում դեռևս 1991թ.-ից` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն: Տարիների ընթացքում, արդյունավետ կառավարման արդյունքում, ընդլայնելով իր գործունեությունն, այսօր «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» -ը հանդիսանում սննդամթերք ներմուծող մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող առաջատար ընկություններից մեկը Հայաստանում, որն իր առաքելությունն է համարում սպառողին մշտապես ներկայացնել բարձրորակ և հասանելի պարենային ապրանքներ և ծառայություններ: