
Դրոշմավորման պատասխանատուի օգնական
ARGE BUSINESS LLC
Description
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, պատասխանատու և փորձառու դրոշմավորման պատասխանատուի օգնականի։
Responsibilities
- Օգնել պիտակավորման պատասխանատուին պիտակավորման օրական պլանի կազմման և հանձնարարությունների բաշխման հարցում,
- Ապահովել պիտակավորման համար անհրաժեշտ նյութերի առկայությունը,
- Կատարել պիտակավորման գործընթացների գրանցում՝ տեղեկատվական համակարգում կամ ձեռքով ձևաթղթերում,
- Իրականացնել պիտակավորված ապրանքների հաշվառում,
- Տարածել պատրաստի պիտակները աշխատակիցներին ըստ ապրանքատեսակների և խմբաքանակների,
- Վերահսկել պիտակավորման կարգը՝ ըստ որակի չափանիշների:
Requirements
- Միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն,
- Excel-ի իմացություն, ERP-ի իմացությունը ցանկալի է,
- Կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ,
- Ֆիզիկական պատրաստվածություն՝ պահեստում տեղաշարժվելու և արտադրական գոտում աշխատելու համար։
Additional Notes
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ՝ 09։00-18։00։
Արտոնությունների փաթեթ
- Բժշկական ապահովագրություն,
- Նվերներ տոների կապակցությամբ,
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր։
ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Կազմակերպությունը ներմուծում է ճանաչված մի շարք բրենդեր, ինչպիսիք են Ariel,Tide, Pampers, Duracell, Blend-a-med, Fairy, Gillette, Head & Shoulders և այլն: