
Դռնապահ (Bellboy)
ՙՙԱնի Պլազա Հոթել՚՚ ՓԲԸ
Նկարագրություն
Դռնապահը պարտավոր է ապահովել հյուրերի` արդյունավետ և բարձրակարգ սպասարկում: Նա պարտավոր է հյուրի` դռներին մոտենալուն պես անմիջապես և ժպտադեմ բացել դուռը և ընդունել կամ ճանապարհել նրան:
Ուղեբեռի առկայության դեպքում նա պարտավոր է օգնել հյուրին այն հասցնելու հյուրասենյակ և հակառակը: Անհրաժեշտության դեպքում նա պարտավոր է ուղեբեռը պահել հատկացված սենյակում` նախորոք կատարելով համապատասխան ձևակերպումներ։
Պարտականություններ
- Հյուրերի ընդունում-ճանապարհում,
- Ճամպրուկները հասցնել հյուրերի կամ հատուկ ուղեբեռի համար հատկացված սենյակ՝ համապատասխան ձևակերպումներ կատարելով։
Պահանջներ
- Կրթություն,
- Մինչև 35 տ. արական սեռի ներկայացուցիչ,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ փոփոխուն։
Աշխատակցին տրամադրվում է նաև բժշկական ապահովագրություն, 2-անգամյա սննդի ընդմիջում, սեզոնային պարգևավճարներ, տարեվերջյան 13-րդ աշխատավարձ, ծննդյան տարեդարձի պարգևավճար, ամենամյա վճարովի արձակուրդ և այլն։
Հիմնադրվել է 1970 թվականին, բացվել Խորհրդային Հայաստանի 50-ամյակի կապակցությամբ։ 1970-1991 թվականներին Անի հյուրանոցը գործել է «Ինտուրիստ» համակարգի շրջանակներում՝ որպես պետական ձեռնարկություն։ 1998 թվականին սեփականաշնորհվել է և մեկ տարի անց՝ 1999 թվականին, վերաբացվել է որպես «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ։