Դրամարկղային գործառնությունների մասնագետ
NOUT.AM LLC
Խնդրում ենք ծանոթանալ նկարագրությանը (ստորև) և ուղարկել կարճ հաղոդարգրություն Ձեր ունակությունների, ինչպես նաև փորձի մասին` 094-255322 Whatsapp համարին (պարտադիր Voice-ով և ոչ ավել քան 2 րոպե) և ուղարկել դիմումը job.am համակարգով։
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված մասնագետի՝ ֆինանսական և օպերացիոն գործառնությունների իրականացման համար։ Աշխատանքը ներառում է դրամարկղային սպասարկում, ապառիկ գործարքների ձևակերպում և հաշվետվությունների վարում։
Պարտականություններ
- Դրամարկղային գործարքների և հաշվարկների իրականացում։
- Ապառիկ գործարքների ձևակերպում և իրականացում։
- ՀԴՄ սարքի և դրամարկղի հետ աշխատանք։
- Կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում։
- Օպերացիոն և կազմակերպչական ընթացիկ աշխատանքների իրականացում։
- Հաշվետվությունների կազմում և տվյալների ճշգրիտ գրանցում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Աշխատանքային փորձ ապառիկ գործարքների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում։
- Ապառիկ գործարքների ձևակերպման և սպասարկման փորձ։
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում, ուշադիր և կազմակերպված մոտեցում աշխատանքին։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 11:00–20:00
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք միանալ մեր թիմին, սիրով կսպասենք Ձեր դիմումին։
NOUT.AM-ը հայկական շուկայում գործող տեխնոլոգիական և վաճառքի էկոհամակարգ է, ցանց, որը համատեղում է բարձր տեխնոլոգիաները (AI) և մրցակցային մեծ առավելությունները տեղական համակարգչային և կենցաղային տեխնիկայի ոլորտներում․ NOUT.AM-ն ապահովում է իր գնորդների համար ավելի մեծ ապրանքացանկ, քան ոլորտի բոլոր մեծ ընկերութությունների ապրանքացանկերը միասին գումարային, ունի 8 բաժիններից բաղկացած կառուցված, սկսած դասական վաճառքների բաժնից մինչ արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ծրագրավորում․ 16 տարիների աշխատանքի ընթացքում 2 հոգանոց փոքր թիմից, NOUT.AM-ը վերածվեց էլեկտրոնիկայի վաճառքի ցանցի, որտեղ ապահովվում է մշտական զարգացում թե մասնագետների վերապատրաստմանը և թե պրոցեսների կատարելագործմանն ուղղված․ NOUT.AM-ի կողմից վարվող պրոցեսները գրեթե 95%-ով անկախ են շուկայից և մատակարարներից, քանի որ ընկերությունն ապահովում է սեփական լոգիստիկան, ծրագրավորումը, մարքեթինգը և գովազդը, դպրոցը կադրերի վերապատրաստման համար, պահեստը, ներկրումը և այսօր արդեն ունի 59-ից ավել ներդրողներ, որոնք 2025-ին գնեցին ընկերության տեղաբաշխած 618 միլիոն դրամի պարտատոսմեր․ Մենք աճում ենք և մեր թիմը նույնպես մեծանում է, ուրախ կլինենք, երբ դուք էլ գտնեք Ձեր հաջողությունները մեր թիմում և հատկապես հպարտ կլինենք, երբ Ձեր երազանքներից մի քանիսը իրականանան հենց մեր թիմում կարերիան զարգացնելու ընթացքում