Դիզայներ
Steko
Նկարագրություն
«Steko» ընկերությունը փնտրում է պատասխանատու և մոտիվացված Դիզայների։ Մենք փնտրում ենք մասնագետի, ով ոչ միայն ստեղծագործական մոտեցում կցուցաբերի մեր արտադրանքի ձևավորմանը, այլև գրագետ հաղորդակցության միջոցով կօգնի մեր հաճախորդներին գտնել լավագույն լուծումները։
Պարտականություններ
-
Աշխատանք լուսանկարների հետ՝ ֆոտոէդիթինգ, ռետուշ, որակի բարելավում, պրոֆեսիոնալ գունաբաժանում/գունաշտկում և չափսերի բերում:
-
Առաջնային էսքիզավորում ՝ ըստ տրված առաջադրանքի՝ ձեռքով նախնական էսքիզների/գաղափարային ուրվագծերի ստեղծում (օրինակ՝ ինտերիերի միջնապատերի ձևավորման լուծումներ)։
-
Ստեղծված էսքիզների տեղափոխում վեկտորային միջավայր (CorelDraw կամ Adobe Illustrator ծրագրերով) և դրանց համապատասխանեցում իրական տեխնիկական չափսերին:
-
Ֆայլերի վերջնական տեխնիկական պատրաստում տպագրության և արտադրության համար:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է դիզայներական կամ ճարտարապետական ուղղվածությամբ)։
- Corel Draw, Adobe Photoshop, Illustrator ծրագրերի գերազանց իմացություն։
- Լայնաֆորմատ տպագրության ֆայլերի նախապատրաստման և մեծադիր պաստառների մշակման աշխատանքային փորձ։
- Ձեռքով նախնական գծագրեր/էսքիզներ անելու և գաղափարը թղթին հանձնելու ունակություն։
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ։
Հասցե՝ Մայրաքաղաքային 174
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: