Get our free app. It won't take up space on your device

Industry: Art, Design

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 7/16/2022

Work experience: Mid level

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է փորձառու Դիզայների, ով կմիանա մեր Մարքեթինգի թիմին

Պարտականություններ

  • Գրաֆիկական նկարների, պատկերների, լոգոների նախագծում և իրականացում
  • Լոգոների նախագծում և իրականացում
  • Կազմակերպության վեբ և սոցիալական էջերի համար գրաֆիկական նկարների պատրաստում
  • Սլայդների և այլ գովազդային նյութերի, պաստառների պատրաստում
  • Կազմակերպության կայքի դիզայնի փոփոխությունների իրականացում
  • Կայքի դիզայնի փորձարկում և կատարելագործում
  • Դիզայնի ուղեցույցների, ստանդարտների և լավագույն փորձի սահմանում
  • Վաճաքների թիմի հետ աշխատանքների սինխրոնիզացում
  • Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով
  • Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում
  • 1+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Photoshop-ի, Adobe Illustrator-ի գործնական իմացություն
  • Figma-ի հետ աշխատանքային փորձ
  • Վեբ դիզայնի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի առավելություն
  • UI/UX սկզբունքների լավ իմացություն
  • Գրաֆիկական դիզայնի ծրագրերի իմացություն՝ ներառյալ Adobe Photoshop, Adobe Illustrator և այլ վիզուալ դիզայնի գործիքներ
  • Անիմացիաների պատրաստման գործիքների և տեսանկարահանող սարքերի հետ աշխատելու փորձ
  • Թիմային նախագծերի վրա աշխատելիս ժամկետները պահպանելու ունակություն
  • Հաճախորդակենտրոն և ստեղծագործ մտածելակերպ
  • Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու ունակություն
  • Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ
  • Ինքնամոտիվացիա և եռանդ
  • Ժամանակի կառավարման գերազանց ունակություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ:

Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր:

Առավելություններ

  • Գերազանց թիմ:
  • Մասնագիտական զարգացում:
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների հատուկ զեղչի տրամադրում:
  • Ճաշարանի առկայություն:
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-"Ծիածան" երթուղիով):

Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա:

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: