Get our free app. It won't take up space on your device

Դիսպետչեր

ՍԱՆ ՀՈԼԴԻՆԳ ՍՊԸ

Industry: Administrative, Clerical, Logistics, Transportation
Deadline: 4/21/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Սան Հոլդինգ ընկերությունը աշխատանքի է հրավիրում բեռնափոխադրումների դիսպետչերի:

Բեռնափոխադրումների դիպսպետչերը – լոգիստիկայի բաժնի աշխատակից է, ով լիովին վերահսկում է բեռի և վարորդի տեղաշարժը Ա կետից Բ կետ:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ բեռնափոխադրման ընթացքի և երթուղու վերահսկում

2․ վարորդների հետ շփում

3․ հետևել, որպեսզի վարորդների կողմից կատարվեն հստակ հանձնարարությունները կապված երթուղու հետ․

ա) հետևել, որ բոլոր մեքենաները, մուտք գործելով ՌԴ գրանցվեն էլեկտրոնային հերթում

բ) վերահսկել, որպեսզի այն վարորդները , որոնք արդեն կանաչ գոտում են անջատեն իրենց քարշակները, գնան և կանաչ գոտուց բերեն մեր՝ նախօրոք անջատված այլ կիսակցորդները

գ) հետևել, որպեսզի այն վարորդները, ում հերթը մոտենում է կանաչ գոտուն, պատրաստ լինեն հերթը հասնելուն պես կանաչ գոտի մտնել:

ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • երթուղու վերահսկում Ա կետից Բ կետ
  • վարորդների առջև դնել հստակ առաջադրանքներ և վերահսկել դրանց կատարումը

ՊԱՐՏԱԴԻՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. տվալ ոլորտում աշխ.փորձ, առնվազն 1 տարի
  2. GPS-ի իմացություն
  3. MS Office
  4. պունկտուալություն և կազմակերպվածություն
  5. հաղորդակցման հմտություն

ՆՇՈՒՄՆԵՐ

  • Ձեր օպերատիվությունը աշխատանքի մեջ կօգնի համակարգել և վերահսկել էֆֆեկտիվ երթուղիների կազմման ու հետևման պրոցեսը,
  • Ձեր ուշադրությունը կօգնի արագացնել երթուղու անցման գործընթացը։

ԱՇԽ.ՊԱՅՄԱՆՆԵՐ

  1. մասնագիտական ուսուցում
  2. աշխատավարձի վճարում ճիշտ ժամանակին
  3. աշխատավարձի սահմանափակման բացակայություն
  4. օդորակիչներ, առանձնացված խոհանոց և գրասենյակային նոր ու ժամանակակից գույք,
  5. աշխատանքային գրաֆիկ-երկուշաբթիից ուրբաթ 09։00-18։00, շաբաթ-կիրակի՝ հեռավար, հեռախոսով

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Քննարկվում է հարցազրույցի ժամանակ

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • անվճար փոխադրամիջոց 3-րդ մասից մինչև գրասենյակ և հակառակ ուղղություններով
  • առողջապահական ապահովագրություն կամ արձակուրդայինին կից պարգևատրում
  • նվերներ տոների կապակցությամբ

Spread the word! Share this job on social media