
Դիլինգ բաժնի աշխատակից
Mellat bank CJSC
Նկարագրություն
«Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում դիլինգ բաժնի մասնագետի հետևյալ նախապայմաններով։
Պարտականություններ
- Ներքին և արտաքին արտարժույթի և արժեթղթերի շուկայի իմացություն, գործառնությունների իրականացում,
- Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներից պարտատոմսերի ձեռքբերման գործառնություններ,
- Արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների գնանշում,
- ՀՀ ԿԲ հետ ռեպո/հակադարձ ռեպո գործարքների կնքում, լոմբարդային ռեպոյի ներգրավման հետ կապված գործառնությունների իրականացում,
- Միջբանկային վարկերի/ավանդների/ռեպո գործարքների տրամադրման և ներգրավման գործարքների կնքում, ածանցյալ գործիքներով գործառնությունների իրականացում,
- Կանխիկ դրամական միջոցների ներգրավման և տրամադրման գործարքների իրականացում,
- Արտարժույթով միջբանկային գործարքների իրականացում,
- Արժեթղթերով և այլ ֆինանսական գործիքներով իրականացված գործառնությունների մասին ներքին հաշվետվությունների կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- ՀՀ բանկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն,
- Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
- Microsoft Office, ՀԾ-Բանկ ծրագրերի իմացություն,
- Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն, պարսկերենի իմացությունը ցանկալի,
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ ու պատասխանատու վերաբերմունք,
- Թիմում աշխատելու հմտություն, բանակցելու և համագործակցելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ` 09:00-17:30։
“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային: