Digital Sales Manager
Interfur LLC
Նկարագրություն
Ashley Homestore Armenia-ն ստեղծում է Digital Sales նոր ուղղություն և փնտրում է մասնագետի, որը կարևոր դեր կունենա ընկերության առցանց վաճառքների զարգացման գործում։
Մենք փնտրում ենք ոչ թե պարզապես օպերատորի, ով պատասխանում է հաղորդագրություններին։
Մենք փնտրում ենք մասնագետի, ով կարողանում է հաճախորդների դիմումները վերածել իրական վաճառքների, ինքնուրույն ուղեկցել հաճախորդին մինչև պատվերի ձևակերպումը և անմիջականորեն ազդել սեփական եկամտի վրա։
Հիմնական պարտականություններ
- Instagram-ից, Facebook-ից, WhatsApp-ից, կայքից և հեռախոսազանգերի միջոցով ստացվող դիմումների մշակում։
- Հաճախորդների խորհրդատվություն տեսականու, ապրանքների առկայության, չափսերի, գործող ակցիաների, վճարման և առաքման պայմանների վերաբերյալ։
- Հաճախորդի կարիքների բացահայտում և համապատասխան կահույքի, ներքնակների, աքսեսուարների ու հարակից ապրանքների առաջարկ։
- Ապրանքների լուսանկարների, տեսանյութերի, բնութագրերի և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին։
- Հաճախորդի ինքնուրույն ուղեկցում՝ առաջին դիմումից մինչև առցանց վաճառքի ձևակերպում։
- Պատվերների ձևակերպում, վճարման և առաքման գործընթացների համակարգում։
- Աշխատանք Bitrix24 CRM համակարգում՝ հաճախորդների քարտերի և գործարքների վարում, կարգավիճակների փոփոխություն, առաջադրանքների սահմանում և կրկնակի կապի վերահսկում։
- Հաճախորդի փոխանցում խանութի վաճառքի մասնագետին այն դեպքերում, երբ անհրաժեշտ է անհատական խորհրդատվություն կամ այցելություն սրահ։
- Համագործակցություն վաճառքի, մարքեթինգի, լոգիստիկայի և պահեստի բաժինների հետ։
- Մասնակցություն մարքեթինգային նախագծերին և առցանց վաճառքի ուղղության զարգացմանը։
- Մուտքային դիմումների, փոխակերպման ցուցանիշների և վաճառքի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում։
Մեր ակնկալիքները
- Վաճառքին և արդյունքին ուղղված մոտեցում։
- Ոչ միայն հաճախորդի հարցերին պատասխանելու, այլև նրա կարիքները բացահայտելու և գնման որոշմանը հասցնելու կարողություն։
- Հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Գրագետ բանավոր և գրավոր խոսք։
- Հայերենի և ռուսերենի ազատ տիրապետում։
- Անգլերենի իմացություն։
- Համակարգչային հմտություններ և CRM համակարգում աշխատելու պատրաստակամություն։
- Միաժամանակ մի քանի հաղորդակցություն վարելու և մեծ քանակությամբ դիմումներ վերահսկելու կարողություն։
- Պատասխանատվություն, ուշադրություն, նախաձեռնողականություն և հաճախորդակենտրոն մոտեցում։
- Կահույքի և տան համար նախատեսված ապրանքների լայն տեսականին ուսումնասիրելու պատրաստակամություն։
Առավելություն կհամարվի
- Վաճառքի, հաճախորդների սպասարկման կամ առցանց խանութում աշխատանքի փորձը։
- Սոցիալական ցանցերի և հաղորդակցման հարթակների միջոցով վաճառքի փորձը։
- Bitrix24 կամ այլ CRM համակարգում աշխատանքի փորձը։
- Հավելյալ և խաչաձև վաճառքների հմտությունները։
Մենք առաջարկում ենք
- Աշխատանք միջազգային Ashley Homestore ընկերությունում։
- Մասնակցություն Digital Sales նոր ուղղության ստեղծմանն ու զարգացմանը։
- Տեսականու, վաճառքի տեխնիկաների և ընկերության ներքին բիզնես գործընթացների վերաբերյալ ուսուցում։
- Ժամանակակից աշխատանքային միջավայր և պրոֆեսիոնալ թիմ։
- Մասնագիտական և կարիերային աճի հնարավորություններ։
- Անձնական արդյունքների և առցանց վաճառքների ծավալի հետ անմիջականորեն կապված մոտիվացիոն համակարգ։
- Միջին համախառն եկամուտ՝ սկսած 250 000 ՀՀ դրամից և ավելի։
Ashley Homestore-ը հիմնադրվել է 1945թ. 1000- խանութ-սրահ ամբողջ աշխարհում: Ընկերության տեսլականը. «Լինել լավագույն կահույք արտադրող Ընկերությունը»: ✔️Փափուկ կահույք ✔️Ճաշասենյակի հավաքածուներ ✔️Ննջասենյակի հավաքածուներ ✔️Գրասեղաններ ✔️Գորգեր ✔️Աքսեսուարներ ✔️Սպասք ✔️Անկողնային պարագաներ