Digital Մարքեթոլոգ / Կոնտենտ Կրեատոր / Մարքեթինգի մասնագետ
ENERGY CAR
Նկարագրություն
Ընկերության մասին Energy Car-ը դինամիկ զարգացող երիտասարդ ընկերություն է, որը մասնագիտացված է Չինաստանից էլեկտրամոբիլների ներմուծման և սպասարկման ոլորտում։ Մենք փնտրում ենք ստեղծագործ, էներգիայով լի և արդյունքին միտված մասնագետի, ով ունի վիզուալ ճաշակ, տիրապետում է ժամանակակից գործիքներին և կարող է ստեղծել բարձրորակ, գրավիչ կոնտենտ ու արդյունավետ գովազդային արշավներ։
Պարտադիր պահանջներ և հմտություններ
-
Որակյալ պորտֆոլիո (Պարտադիր)՝ Ստեղծված աշխատանքների (վիդեոներ, վիզուալներ, էջեր կամ քեյսեր) հավաքածու, որը ցույց է տալիս Ձեր ձեռագիրը, վիզուալ ճաշակը և պատրաստվածության մակարդակը (պաշտոնական երկարամյա փորձը պարտադիր չէ, կարևորը՝ արդյունքն ու որակն է),
-
AI գործիքների կիրառում և կոնտենտի գեներացում՝ Արհեստական բանականության գործիքների վարժ տիրապետում՝ AI-ի միջոցով որակյալ նկարներ, վիդեոներ, վիզուալ էֆեկտներ և նյութեր ստեղծելու, ինչպես նաև աշխատանքային պրոցեսներն արագացնելու համար (օր.՝ Midjourney, ChatGPT, Runway, Kling, HeyGen և այլ ժամանակակից AI հարթակներ),
-
Վիդեո կոնտենտի ստեղծում (Reels / Shorts / TikTok)՝ Ամբողջական ցիկլի կառավարում՝ թրենդների վերլուծություն, ինքնատիպ գաղափարների գեներացում, սցենարների մշակում, նկարահանում և դինամիկ մոնտաժ (CapCut կամ այլ գործիքներով),
-
Թիրախավորված գովազդ՝ Meta Ads Manager (Facebook/Instagram) և Google Ads հարթակների վստահ տիրապետում, գովազդների կարգավորում, բյուջեի կառավարում և արդյունքների վերլուծություն,
-
Վաճառքի հարթակների կառավարում (List.am, Auto.am)՝ Ավտոմեքենաների և ծառայությունների հայտարարությունների տեղադրում, թարմացում, խմբագրում, հեռացում և էջերի ակտիվության պահպանում,
-
Վիզուալ և տեքստային կոնտենտ՝ Գրագետ և գրավիչ տեսողական նյութերի ստեղծում (Adobe Photoshop, Figma կամ Canva) և վաճառող, կենդանի տեքստերի (Copywriting) կազմում,
-
Վերլուծական մտածողություն և ինքնուրույնություն՝ Գովազդային արշավների ու կոնտենտի արդյունավետության գնահատում, նախաձեռնողականություն և թիմում աշխատելու ունակություն։
Կդիտվի որպես մեծ առավելություն
-
Ավտոմոբիլային ոլորտի իմացություն և սեր էլեկտրամոբիլների հանդեպ ⚡😁,
-
Բլոգերների, ԶԼՄ-ների և գործընկերների հետ բանակցությունների և համագործակցությունների փորձ։
Աշխատանքային պայմաններ և առավելություններ
-
Ճկուն գրաֆիկ (Առավելություն)՝ Գրասենյակում ամենօրյա ներկայությունը պարտադիր չէ. աշխատանքն իրականացվում է ՕՐԸ ՄԵՋ գրաֆիկով (շաբաթական 3-4 օր՝ 10:00 - 18:00),
-
Աշխատավարձ՝ 300,000 ՀՀ դրամ,
-
Հասցե՝ ք. Երևան, Մազմանյան 1 (Garage Mall)։
Ինչպես դիմել Եթե սիրում եք ստեղծել որակյալ կոնտենտ և ունեք լավ պատրաստված պորտֆոլիո, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և աշխատանքների հղումը (Portfolio) էլեկտրոնային հասցեին՝ թեմա (Subject) դաշտում նշելով «Digital Մարքեթոլոգ»։ (Առանց պորտֆոլիոյի դիմումները չեն դիտարկվի)։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 091 711 714։
ENERGY CAR – ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ապահովվելով Չինաստանի լավագույն դիլերների հետ ուղիղ կապեր և ունենալով փորձարկված լոգիստիկ երթուղիներ, Մեր հաճախորդների համար էլեկտրական ավտոմեքենաների գնումը դարձրել ենք ՊԱՐԶ, ԱՐԱԳ և ՄԱՏՉԵԼԻ։Ցուցաբերում ենք անհատական մոտեցում ցանկացածին՝ լինի դա իրավաբանական կամ ֆիզիկական անձ և զգայուն ենք յուրաքանչյուր գործընկերոջ նկատմամբ։ Մեր առաջնահերթությունն է Հայաստանում զարգացնել էկո շուկան։Ձգտում ենք դարձնել ապագայի տրանսպորտը հասանելի բոլորին: