Digital Marketing Specialist
Yazaryan holding
Նկարագրություն
«Յազարյան Հոլդինգ»–ը փնտրում է փորձառու Digital Marketing Specialist-ի (Mid/Senior), ով կպլանավորի և կիրականացնի ընկերության թվային առաջխաղացման արշավները՝ նպաստելով բրենդի տեսանելիության բարձրացմանը և բիզնես նպատակների իրականացմանը։
Պարտականություններ
- Մշակել, իրականացնել և շարունակաբար օպտիմալացնել թվային մարքեթինգային արշավները՝ ընկերության բիզնես և մարքեթինգային նպատակներին համապատասխան։
- Կառավարել վճարովի գովազդային արշավները Meta, Google, Yandex և այլ թվային հարթակներում։
- Պլանավորել գովազդային բյուջեները և ապահովել դրանց արդյունավետ օգտագործումը։
- Տվյալների հիման վրա ներկայացնել առաջարկներ և իրականացնել անհրաժեշտ օպտիմալացումներ։
- Հետևել կայքի և թվային հարթակների արդյունավետությանը, բացահայտել բարելավման հնարավորությունները։
- Պատրաստել պարբերական հաշվետվություններ և ներկայացնել հիմնական արդյունքներն ու եզրակացությունները։
- Ուսումնասիրել շուկան, մրցակիցների գործունեությունը և թվային մարքեթինգի նոր միտումները։
Պահանջներ
- Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի ոլորտում։
- Meta Ads, Google Ads և Google Analytics գործիքների գործնական իմացություն։
- Գովազդային արշավների պլանավորման, կառավարման և օպտիմալացման փորձ։
- Թվային ցուցանիշները վերլուծելու և տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու կարողություն։
- Արդյունքահեն և վերլուծական մտածողություն։
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
- Մասնակցություն ընկերության կարևոր մարքեթինգային նախագծերին։
- Ընկերության կողմից ապահովվող սնունդ։
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 10։00–19։00։
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։