Digital Marketing Specialist
ARGE BUSINESS LLC
Նկարագրություն
<<ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ>> ՍՊԸ-ն փնտրում է փորձառու և նախաձեռնող Թվային մարքեթինգի մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության կողմից ներկայացվող ապրանքանիշների և կորպորատիվ թվային հարթակների թվային մարքեթինգային գործունեության պլանավորման, իրականացման և արդյունավետության ապահովման համար։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել ընկերության և ապրանքանիշների թվային մարքեթինգային ռազմավարությունը։
- Կառավարել սոցիալական մեդիայի հարթակները և համակարգել արտաքին գործակալությունների աշխատանքը։
- Պլանավորել և վերահսկել թվային գովազդային արշավները (Meta, Google, YouTube և այլ հարթակներ)։
- Կազմակերպել և համակարգել ինֆլյուենսերների և կոնտենտ ստեղծողների հետ համագործակցությունները։
- Ապահովել ընկերության կայքերի և առցանց հարթակների բովանդակության արդիականությունը։
- Զարգացնել ապրանքանիշների ներկայացվածությունը էլեկտրոնային առևտրի և մարքեթփլեյսների հարթակներում։
- Հետևել և վերլուծել թվային մարքեթինգային ցուցանիշները (Reach, Engagement, Traffic, Conversions և այլն)։
- Պատրաստել հաշվետվություններ և առաջարկություններ՝ արդյունքների բարելավման նպատակով։
- Վերահսկել մեդիա բյուջեների ծախսերը և օպտիմալացնել արշավների արդյունավետությունը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի ոլորտում։
- Հայերերնի գերազանց, անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր հաղորդակցման լավ հմտություններ։
- Google Ads, Meta Ads, Google Analytics և այլ թվային գործիքների գործնական իմացություն։
- Սոցիալական մեդիայի, կոնտենտ մարքեթինգի և ինֆլյուենսեր մարքեթինգի փորձ։
- Տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ։
- Նախաձեռնողականություն, ստեղծագործ մտածողություն և բարձր կազմակերպչական հմտություններ։
Հավելյալ նշումներ
Հաստիքը չի ենթադրում SMM մասնագետ։
Արտոնությունների փաթեթ`
- Բժշկական ապահովագրություն
- Կորպորատիվ միջոցառումներ և թիմային ակտիվություններ
- Նվերներ տոների և կարևոր առիթների կապակցությամբ
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություններ
- Կայուն և աջակցող աշխատանքային միջավայր
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
- Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար բրենդների՝ այդ թվում Procter & Gamble, Duracell, Wella, Clipper, Kamill, Reggia, Lorado, Del Monte, Cargill և այլնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում։
Հիմնադրված լինելով 2006 թվականին` մենք հետևողականորեն ապահովում ենք բարձրորակ ապրանքների ներմուծում և վաճառք՝ առաջարկելով հուսալի սպասարկում և ստեղծելով երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Այսօր «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ զգալի ներդրում ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում։
Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 50 բարձրակարգ և վստահելի բրենդ, որոնք ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից։ Ընկերությունը կառուցել է իր բիզնեսը վստահելիության, գործընկերության և նորարարության վրա՝ ձեռք բերելով առաջատարի և պատասխանատու գործընկերոջ համբավ։
Մեր առաքելությունն է՝ ապահովել բարձրորակ ապրանքների մատչելիություն հայաստանյան շուկային՝ ձևավորելով երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների և հաճախորդների հետ։