
Դեղատան աշխատակից
«Վարդանանց» ՆԲԿ
Աշխատանքի վայրը՝ Երևան, Վարդանանց 18/1
Սոցփաթեթ
- Առողջության ապահովագրություն,
- Անվճար լանչ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- 1 տարվա համապատասխան փորձ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Հաճախորդակենտրոն մոտեցում,
- Ներկայացման և հաղորդակցման հմտություներ,
- Թիմային աշխատանքի հմտություններ։
Հետաքրքրվա՞ծ եք
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 59 21 00, ներքին՝ 2605 համարով։
Մեր մասին մանրամասն՝ https://vardanants.am/hy/vacancies
Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։
Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։
Ի՞նչն է մեզ առանձնացնում.
- Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
- Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
- Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
- Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
- Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։