Get our free app. It won't take up space on your device

Դեղագետ/դեղագործ - օպերատոր (ցերեկային հերթափոխ)

Alfa-Pharm CJSC

Location: Yerevan
Salary:
Monthly 140,000-200,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Medical, Health
Deadline:
9/20/2026

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում դեղագետ/դեղագործ մասնագիտությամբ օպերատորի՝ առցանց դեղատան ցերեկային հերթափոխում (09:00-15:00 և 15:00-21:00 ) աշխատելու նպատակով։

Պարտականություններ

  • Պատասխանել հեռախոսազանգերին,
  • Իրականացնել պատվերների ընդունում, ճշտում և գրանցում,
  • Հեռախոսային և առցանց վաճառքների դեպքում հավաքված պատվերները պատշաճ հանձնել վարորդ-առաքիչին,
  • Պարզաբանել հաճախորդների խնդիրները և լուծումներ առաջարկել դրանց վերացման ուղղությամբ,
  • Իրականացնել դեղատնային գործառույթների պատշաճ կատարում համաձայն ընկերության կողմից հաստատած չափանիշների և ընթացակարգերի՝ հետևելով ՀՀ Կառավարության կողմից ընդունված կարգին և պահպանելով դեղագործական կանոնները,
  • Ապահովել Ընկերության կողմից հաստատած դեղատան վաճառքի ցուցանիշները,
  • Հետևել Ընկերության կողմից հաստատված վաճառքի և հաճախորդների հետ շփման կանոնների կատարմանը,
  • Մշտապես մասնակցել Ընկերության կողմից կազմակերպված ուսուցման և վերապատրաստման դասընթացներին, մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատման միջոցառումներին,
  • Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ:

Պահանջներ

  • Դեղագիտական կամ դեղագործական մասնագիտական կրթություն,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Մեծաքանակ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին։

Company օverview
address
Address
Արարատյան 80
address
Number of employees
501-1000
Phone
Phone
011700500

«Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 30 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով:

Ընկերությունն իրականացնում է ուղղակի ներմուծումներ ավելի քան 70 համաշխարհային առաջատար արտադրողներից` այդ թվում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Հնդկաստանից եւ այլն, միաժամանակ համագործակցում է նաեւ տեղական արտադրողների հետ: Մեր գործընկերներն են հանդիսանում այնպիսի հայտնի ընկերություններ ինչպիսիք են` "Les Laboratories Servier”, "Sanofi-Aventis”, "Abbott”, "Berlin-Chemie AG”, "Novartis Consumer”, "Bayer Consumer”, "Hoffman-La Roche”, "Nycomed Austria”, "Pfizer” և այլն:

Ընկերության ժամանակակից լոգիստիկ կենտրոնը սարքավորված է առաջնակարգ հոսքագծային տեխնիկայով, որը համապատասխանում է դեղամիջոցների պահպանման, մշակման և բաց թողնման ամենախիստ պահանջներին: Լոգիստիկ կենտրոնի բարձր թողունակությունը հնարավորություն է տալիս ժամանակին և որակյալ կազմակերպել մեր կողմից իրացվող տեսականու առաքումն ավելի քան 600 դեղատներ և 150 բուժհաստատություններ:

«Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը բաղկացած է 170 դեղատներից, այդպիսով հանդիսանալով հանրապետությունում ամենամեծ և աշխարհագրորեն սփռված ցանցը: Ցանցի դեղատները գործում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Վայք, Սևան, Մարտունի, Աբովյան, Հրազդան, Արմավիր, Արարատ, Կապան քաղաքներում և նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ցանցի աշխարհագրությունը, այդպիսով հասանելի դառնալով ՀՀ ողջ տարածքում:

Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է ավելի քան 900 աշխատակիցներից, որոնց թվում են ընկերության ուսուցման կենտրոնում շարունակական կրթություն ստացող բարձրակարգ դեղագետները, լոգիստիկայի մասնագետները, վաճառքի մենեջերները և ղեկավար անձնակազմը: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, օգնել մայրերին ճիշտ կերակրել իրենց երեխաներին, առաջարկել բարձրորակ կոսմետիկա և օպտիկա:

Starting from 1996, Alfa-Pharm has been successfully engaged in the import, wholesaling and retailing of medicines in Armenia. Company has straight delivery from leading European and American manufacturers and has positioned itself as a reliable partner of companies such as "Les Laboratories Servier”, "Sanofi-Aventis”, "Abbott”, "Berlin-Chemie AG”, "Novartis Consumer”, "Bayer Consumer”, ”Astelas”, "Actavis”, "Hoffman-La Roche”, "Nycomed Austria”, "Philco pharma”,"Pfizer”, etc.. The central distribution area of 3600 q.m. is equipped with the state-of-the-art computer controlled conveying storage system that meets all the requirements of the quality control. The storage capacity allows timely and accurate delivery of products to over 600 pharmacies and 150 other medical entitles.

The own chain of "Alfa Pharm” consists of 170 pharmacies which are located in many regions of Armenia. The pharmacies are located in the cities Yerevan, Gyumri, Vanadzor, Stepanavan, Vaik, Sevan, Martuni, Abovian, Razdan, Armavir and Ararat. Alfa-Pharm employs over 900 people, including pharmacists, operators, sales staff, operations managers, and the administration. Our employees undergo continued education program in the training centre of the Company. Their day to day work is aimed at helping people of our country feel healthy, provide babies with proper food and use the right cosmetics and optics.

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media