
Դեղագետ/դեղագործ
AJAPNYAK Medical Center
Նկարագրություն
"Աջափնյակ" Բժշկական Կենտրոնը (www.ajapnyakmc.com), որտեղ այժմ աշխատում են հարյուրից ավել տարբեր մասնագետներ - բժիշկներ, բուժքույր, մայրապետներ, ադմինիստրատորներ, և սպասարկող անձնակազմ, պահանջվում են դեղագետ/դեղագործ։
Պարտադիր պայմաններ
- Մարդկանց հետ շփվելու կարողություն,
- Միջանձնային ճիշտ հարաբերություններ ձևավորելու ունակություն,
- Կարգապահություն, և Պատասխանատվություն,
- Դեղագիտական և բժշկագիտական գիտելիքների բավարար իմացություն
- Թիմում աշխատելու ունակություն,
- Խնամված և բարետես արտաքին։
Փնտրում ենք դեղագետներ/դեղագործներ, որոնց պատրականություններն են՝
- Առնչվել այցելուների, բուժառուների հետ, դեղորայքի վաճառք (դեղատոմսով և առանց դեղատոմսի),
- Տրամադրել ծառայություների լիարժեք ինֆորմացիան հաճախորդին,
- Պատասխանել հեռախոսազանգերին,
- Կատարել դեղատոմսերի ներբեռնում ARMED համակարգում
- Հետևել և կատարել վճարումներ
- Կատարել այլ հաձնարարականներ՝ որոնք բնորոշ են դեղատնային գործունեության համար։
Պահանջներ
- Մասնագիտական բժշկական կրթություն,
- Փաստաթղթաշրջանառության վարման հմտություններ,
- MS Office (EXCEL, WORD) համակարգչային գիտելիքներ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Լսելու ունակություն,
- Ներկայանալի տեսք, և Կիրթ խոսք,
- ԱՐՄԵԴ համակարգում աշխատելու իմացությունը համարվում է առավելություն։
ՄԵՆՔ
- Խստապահանջ ենք և կարգապահ,
- Անվերապահորեն հսկում ենք աշխատանքի կանոնները,
- Օգնում ենք և կրթում երիտասարդներին,
- Խրախուսում ենք օրինակելի և պրոֆեսիոնալ աշխատաոճը։
Աշխատանքային օրեր և ժամեր
- Երկ-շաբաթ 09։00 - 22։00 (հերթափոխային),
Աշխատավարձ՝ 120 000 -ից - 140 000 ՀՀ դրամ
Աշխատարվարձի միջակայքը բացատրվում է հմտությունների, փորձի, գիտելիքների առկայությամբ։
Առկա է փորձաշրջան (7-15 օրի), որի ընթացքում հայցորդին ստուգում և ուսուցանում են իրենց հմտությունները և պարտականությունները։
Հիմնադրման օրվանից Աջափնյակ բժշկական կենտրոնի տեսլականն էր՝ լինել բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցող առաջատար կենտրոններից մեկը։
Մենք ստեղծել ենք մի կենտրոն, որն առանձնանում է գերժամանակակից բժշկական սարքավորումներով, բարձրակարգ սպասարկմամբ, անհատական մոտեցումով։
Մեր կենտրոնի առաքելությունը առողջապահության ոլորտում որակ և անվտանգություն ապահովելն է, իսկ նվիրվածությունը բժշկական կենտրոնին, մեր գործընկերների և բժիշկների թիվ մեկ նպատակն է, որը բոլորս ձգտում ենք իրականացնել ամեն օր։
Մեզ մոտ աշխատում են փորձառու մասնագետներ՝ մասնագիտացած տարբեր ոլորտներում՝ սրտաբանություն, նյարդաբանություն, էնդոկրինոլոգիա, օրթոպեդիա, գինեկոլոգիա, վիրաբուժություն, ատամնաբուժություն և այլն ։
Մենք ստեղծել ենք ամենահարմարավետ պայմանները պացիենտի պատշաճ ու լիարժեք բուժման համար։