Get our free app. It won't take up space on your device

Դեղագետ-օպերատոր (մեծածախ վաճառքի բաժին)

Արֆարմացիա

Location: Malatia-Sebastia, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Medical, Health
Deadline:
12/4/2026

Նկարագրություն

«Արֆարմացիա» ՓԲԸ-ն իր մեծածախ վաճառքի բաժնում աշխատելու համար փնտրում է դեղագետ-օպերատոր։ Աշխատակիցը կսպասարկի մեծածախ հաճախորդների պատվերները՝ սկսած պատվերի ընդունումից մինչև վերադարձերի ձևակերպումը։

Պարտականություններ

  • Հաճախորդներից պատվերների ստացում, ծրագրում մուտքագրում և ձևակերպում՝ համաձայնեցված ժամանակացույցով
  • Հաճախորդներին նոր ստացված ապրանքների և ժամանակավորապես բացակայող դիրքերի մասին տեղեկացում
  • Ակցիաների մուտքագրում ծրագրում, դրանց կիրառման հսկում և հաճախորդներին ակցիաների մասին տեղեկացում
  • Հաճախորդների պարտքերի և մնացորդների հետևում, դրանց վերաբերյալ շաբաթական ամփոփագրի ներկայացում բաժնի ղեկավարին
  • Հաճախորդների պատվերային ակտիվության ամսական վերլուծության պատրաստում
  • Վերադարձվող ապրանքների ընդունում և փաստաթղթային ձևակերպում
  • Բաժնի ղեկավարի այլ աշխատանքային հանձնարարականների կատարում

Պահանջներ

  • Դեղագիտական կամ դեղագործական կրթություն
  • Աշխատանքային փորձ դեղագործական ոլորտում
  • Հայերենի և ռուսերենի ազատ տիրապետում
  • Համակարգչային հմտություններ (Excel, հաշվառման ծրագրեր)
  • Կազմակերպվածություն և ժամկետների հստակ պահպանում
  • Հաղորդակցման հմտություններ, հաճախորդների հետ վիճելի իրավիճակները հանգիստ և արդյունավետ լուծելու ունակություն

Հավելյալ նշումներ

Առաջարկում ենք

  • Աշխատանք և մասնագիտական աճ դեղագործական ընկերությունում
  • Ուսուցում աշխատանքի ընթացքում
  • Աշխատավայր տեղափոխում ընկերության հաշվին՝ քաղաքի մի շարք հատվածներից
  • Աշխատավարձ՝ «հարցազրույցի արդյունքներով»

Աշխատանքային գրաֆիկ
Շաբաթական 5 աշխատանքային օր, 10:00–18:00

Դիմելու կարգ
Ինքնակենսագրականներն ուղարկել էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Օպերատոր »։ Հեռախոս՝ +374 77 548446։ Հասցե՝ ք. Երևան, Րաֆֆու 111։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media