Get our free app. It won't take up space on your device

Դեղագետ- օպերատոր

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Industry: Customer Support, Client Care, Medical, Health
Deadline: 6/1/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում մեծածախ վաճառքի բաժնի դեղագետ-օպերատորի, ով իրականացնելու է մեծածախ պատվերների հետ կապված գործառույթներ:

Պարտականություններ

  • Պատվերների ընդունում, մուտքագրում և ձևակերպում՝ ըստ հաճախորդի հետ նախապես համաձայնեցված գրաֆիկի,
  • Նոր մուտքերի և ժամանակավոր մերժումների ներկայացում,
  • Ակցիաների համակարգչային ձևակերպում և վերահսկողություն,
  • Հաճախորդներին գործող ակցիաների մասին իրազեկում,
  • Հաճախորդների պարտքերի և մնացորդների վերահսկողություն և դրանց վերաբերյալ շաբաթական հաշվետվությունների ներկայացում բաժնի ղեկավարին,
  • Հաճախորդների պատվերների ակտիվության վերաբերյալ ամսական հաշվետվության կազմում,
  • Հաճախորդների կողմից վերադարձված ապրանքների ընդունում և ձևակերպում,
  • Բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների պատշաճ կատարում:

Պահանջներ

  • Դեղագիտական կամ դեղագործական կրթություն,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
  • Ժամկետների վերահսկման կարողություն,
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը ՝ 6-օրյա

Spread the word! Share this job on social media