Get our free app. It won't take up space on your device

Data Analyst

Sovrano

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Other
Deadline:
10/2/2026

Նկարագրություն

Sovrano Company-ն փնտրում է վերլուծական մտածողությմաբ Տվյալների վերլուծության բաժնի աշխատակից / Power BI-ի իմացությամբ, ով կաջակցի վաճառքի տվյալների հավաքագրման, վերլուծության, հաշվետվությունների պատրաստման, դաշբորդների մշակման և վաճառքի կանխատեսման գործընթացներին

Պարտականություններ

  • Power BI դաշբորդների մշակում և սպասարկում

  • Վաճառքի ինտերակտիվ դաշբորդների մշակման և պահպանման աջակցում Power BI միջավայրում։

  • Դաշբորդների պարբերական թարմացում՝ ապահովելով տվյալների արդիականությունն ու ճշգրտությունը։

  • Օգտատերերի համար հասկանալի և կիրառելի հաշվետվությունների ապահովում։

  • Բարելավումների իրականացման աջակցում՝ հիմնված վաճառքի թիմի և ղեկավարության հետադարձ կապի վրա։

  • Աջակցություն աշխատակիցներին դաշբորդների օգտագործման հարցերում։

  • Վաճառքի տվյալների հավաքագրում, համակարգում և ճշգրտության ստուգում տարբեր ներքին աղբյուրներից։

  • Վաճառքի ցուցանիշների վերլուծություն՝ միտումների, շեղումների և օրինաչափությունների բացահայտման նպատակով։

  • Հիմնական KPI-ների մոնիթորինգ և հաշվետվությունների պատրաստում։

  • Փաստացի վաճառքի ցուցանիշների համեմատական վերլուծություն պլանային և ստացված տվյալների հետ։

  • Տարեկան վաճառքի պլանի գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծության աջակցում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, մաթեմատիկայի, բիզնեսի կամ հարակից ոլորտներում։
  • Վերլուծական և մաթեմատիկական մտածողություն։
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ։
  • MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի լավ իմացություն։
  • Power BI-ի լավ իմացություն (պարտադիր)։
  • Power BI-ում դաշբորդների կառուցման և սպասարկման փորձ։
  • SQL և Python լեզուների իմացությունը կհամարվի առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային 5-օրյա շաբաթ: Աշխատանքի սկիզբը 08։30, ավարտը՝ 17։30։

Առավելություններ

  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Հմտությունները կատարելագործելու հնարավորություն,
  • Համագործակցային և դինամիկ աշխատանքային միջավայր,
  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
  • Անվճար ավտոկայանատեղի։

Company օverview
address
Address
Ա․ Միկոյան 37/7
address
Number of employees
151-500

Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։

«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։

Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։

  • Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
  • Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
  • Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
  • Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
  • Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN

Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media