պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան,
ակտիվորեն կիրառում է հաստատության կրթական ծրագրերը,
համաձայն կրթական ծրագրի՝ նախադպրոցական հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորում և իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքները.
մանկավարժական գործունեության մեջ իր ուսումնասիրության արդյունքները հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր երեխայի անձնային զարգացման համար,
մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին, սեմինարներին,
երեխաների հետ տարվող աշխատանքներում ներդնում է առաջավոր փորձը,
կազմակերպում է սաների օրվա ռեժիմը, օգնում է գեղագիտական, մարզական տարաբնույթ սեկցիաներում ուսուցման, ժամանցի կազմակերպմանը և լրացուցիչ կրթություն ստանալուն
կատարում է ամենօրյա աշխատանք երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման և հարմարունակության (ադապտացիայի) համար.
ուսումնասիրում է երեխաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները,
աշխատանք է տանում երեխաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.
բժշկական աշխատողների հետ համատեղ ապահովում է սաների առողջության պահպանումը և ամրապնդումը, անցկացնում նրանց հոգեբանաֆիզիկական զարգացումը խթանող միջոցներ, պատասխանատու է նրանց կյանքի և առողջության համար,
համագործակցում է սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.
խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.
ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում է և խթանում նրանց հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.
ղեկավարում է դաստիարակի օգնականի աշխատանքը:
Պահանջներ
Բարձրագույն կրթություն մանկավարժության ոլորտում
Մասնագիտական նվազագույնը 5 տարվա փորձ
Նախադպրոցական տարիքի երեխաների առանձնահատկությունների իմացություն
Աշխատանքում ստեղածագործական մոտեցումներ հանդես բերելու կարողություն
Կրթվելու և ինքնակրթվելու ձգտում
Գրագետ, արտահայտիչ և մատչելի խոսք
Հետազոտական կարողություններ
Կազմակերպչական հմտություններ
Խնդիրների բացահայտման հմտություններ
Վերլուծական մտածելակերպ
Նախաձեռնողականություն
Թիմում աշխատելու հմտություններ
Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն և ճշտապահություն
Մանկության Ակադեմիայի առաքելությանն ու արժեքներին հետևելու պատրաստակամություն: