
Դասախոսներ ՏՏ ոլորտում (Համակարգչային ինժեներիա/Մաթեմատիկա)
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտ
Նկարագրություն
Դասավանդում՝ ԲՈՒՀ-ում և քոլեջում:
Պարտականություններ
- Դասընթացի ծրագրի մշակում
- Դասավանդում
- Ուսուցման արդյունքների ամփոփում
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն մասնագիտական
- Աշխատանքային փորձ՝ պարտադիր է
- Պարտադիր հմտություններ՝ առարկայի լավ իմացություն, մանկավարժական ժամանակակից հմտություններ, ժամանակակից տեխնիկայի կիրառում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթիից- ուրբաթ, ժամը 9:30-ից սկսած:
Համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականները(CV) ստորև նշված էլ․փոստի հասցին, կամ զանգահարել 091459581 հեռախոսահամարով։
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը Ուկրաինայի IV կարգի և միջազգային հավատարմագիր ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը հիմնադրվել է 1966 թվականին: ԲՈւՀ-ը հանդիսանում է Ուկրաինայի միակ պետական համալսարանը, որն ունի Ինստիտուտ Ուկրաինայի սահմաններից դուրս՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում:
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը սերտ համագործակցում է կրթության և գիտության ոլորտում Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Հունաստանի, Չինաստանի, Սլովակիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Բելառուսիայի և այլ երկրների համալսարանների հետ:
Շրջանավարտները զբաղեցնում են բարձր պաշտոններ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում և այլ երկրներում: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Անդրեևիչ Յուշչենկոն, Մայր բուհի ռեկտոր Կրիսովատի Անդրեյ Իգորովիչը և մեր ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը նույնպես մեր բուհի շրջանավարտներ են: