Դասապատրաստման մասնագետ
A-Rise Educational Academy
Նկարագրություն
Փնտրում ենք՝ դասապատրաստման և դպրոցական առարկաների մասնագետ
Մեր լեզվի և կրթական կենտրոնը ընդլայնում է իր թիմը և փնտրում է պատասխանատու ու մոտիվացված մասնագետների։
Ձեր պարտականությունները՝
-
Անհատական և խմբային դասերի անցկացում
-
Աշակերտների տնային աշխատանքների և դասերի պատրաստման աջակցություն
-
Դպրոցական նյութի բացատրություն և ամրապնդում
-
Հայերեն և ռուսերեն լեզուների ուսուցում
-
Ընթերցանության, գրավոր և բանավոր խոսքի զարգացում
-
Թեստերի և քննությունների նախապատրաստում
-
Դասերի հարմարեցում յուրաքանչյուր աշակերտի մակարդակին և կարիքներին
-
Ակադեմիական և դասապատրաստման աջակցություն՝ ոչ միայն դպրոցից հետո, այլ նաև առանձին անհատական կամ խմբային պարապմունքների ձևաչափով
Պահանջներ՝
-
Համապատասխան առարկայի գերազանց իմացություն
-
Ուսուցչական կամ դասավանդման փորձը ցանկալի է
-
Երեխաների և դեռահասների հետ աշխատելու կարողություն
-
Համբերատար, պատասխանատու և դրական մոտեցում
-
Նյութը պարզ և հասկանալի բացատրելու ունակություն
-
Լավ հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
Մենք առաջարկում ենք՝
-
Հարմարավետ և ժամանակակից աշխատանքային միջավայր
-
Ճկուն աշխատանքային գրաֆիկ
-
Անհատական և խմբային դասերի հնարավորություն
-
Մասնագիտական և աջակցող թիմ
-
Երկարաժամկետ համագործակցության հնարավորություն
-
Մրցակցային վարձատրություն
Հավելյալ նշումներ
Հասցե՝ Մոնթե Մելքոնյան 50, Երևան
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը։