Ծխախոտի արտադրության հոսքագծի մեքենավար-կարգավորող
Armenian Tobacco Company
Նկարագրություն
Արտադրական հաստոցների, հոսքագծերի, սարքավորումների շահագործում և տեխնիկական սպասարկման իրականացում, ինչպես նաև արտադրական պրոցեսի անխափան և անվտանգ ընթացքի ապահովում:
Պարտականություններ
- Ապահովել արտադրական հոսքագծի անխափան և արդյունավետ աշխատանքը
- Իրականացնել արտադրական գործընթացները՝ համաձայն սահմանված ընթացակարգերի
- Ապահովել արտադրական պլանի կատարումը ողջ արտադրական ցիկլի ընթացքում
- Հսկել հումք-նյութերի ճիշտ լիցքավորումը և մնացորդների հաշվառումը
- Իրականացնել սարքավորման մաքրում և սպասարկում՝ տեխնիկական հրահանգներին համապատասխան
- Աշխատել սարքավորման ինտերֆեյսի հետ՝ ապահովելով ճիշտ շահագործում
- Իրականացնել արագամաշ պահեստամասերի և հումք-նյութերի փոխարինում
- Վերահսկել արտադրանքի որակը և համապատասխանությունը սահմանված ստանդարտներին
- Բացահայտել և դասակարգել արտադրական խոտանները
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները
- Մասնակցություն հոսքագծերի տեխնիկական սպասարկման աշխատանքներին
- Արտադրական պահանջներից ելնելով՝ այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Տեխնիկական միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ արտադրության ոլորտում
- Սիգարետի արտադրությունում համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հերթափոխով աշխատելու պատրաստակամություն
- Գիտելիքները արագ զարգացնելու և նոր փորձը յուրացնելու ունակություն
Հավելյալ նշումներ
Մանրամասների համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել +374-60-547777 (ներքին համար՝ 7212) հեռախոսահամարով: