Ծրագրի մենեջեր
ARNI SURROGATE MOTHERS AND EGGS DONOR CENTER
Նկարագրություն
Փոխնակ մայրության ծրագրերի մենեջերը պատասխանատու է ծրագրերի կազմակերպման և համակարգման համար՝ ապահովելով բոլոր փուլերի սահուն իրականացումը։ Նա համակարգում է փոխնակ մայրերի, ապագա ծնողների, ձվաբջջի դոնորների բժշկական կենտրոնների և այլ մասնակիցների համագործակցությունը, իրականացնում է խորհրդատվություն, վերահսկում է փաստաթղթաշրջանառությունն ու ժամկետները, ապահովում է մասնակիցների աջակցությունն ու գաղտնիության պահպանումը։ Աշծատավարձի մեջ ներառված են նաև հարկերը։
Պարտականություններ
- Փոխնակ մայրության և ձվաբջջի դոնորության ծրագրերի ամբողջական ուղեկցում՝ առաջին դիմումից մինչև ծրագրի ավարտ
- Փոխնակ մայրերի, ձվաբջջի դոնորների և ապագա ծնողների, բժշկական ընկերությունների, իրավաբանների և գործընթացի այլ մասնակիցների միջև համագործակցության համակարգում
- Թեկնածուների (փոխնակ մայրերի, ձվաբջջի ոնորների և ապագա ծնողների) խորհրդատվություն ծրագրերի պայմանների, փուլերի, պահանջների և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ
- Ժամկետների վերահսկում, պայմանագրային պարտավորությունների կատարում և ներքին կանոնակարգերի պահպանում
- Փաստաթղթաշրջանառության, տվյալների բազաների և ծրագրերի հաշվետվությունների վարում և թարմացում
- Բժշկական հետազոտությունների, հանդիպումների, ուղևորությունների և այլ կազմակերպչական գործընթացների կազմակերպում
- Ծրագրերի մասնակիցների մշտական աջակցություն, առաջացող հարցերի և ոչ ստանդարտ իրավիճակների օպերատիվ լուծում
- Գաղտնիության և էթիկական նորմերի խիստ պահպանում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (բժշկություն, հոգեբանություն, իրավաբանություն, մենեջմենթ կամ հարակից ոլորտների)
- Հայերեն լեզվի գերազանց տիրապետում՝ գրավոր և բանավոր
- Բարձր հաղորդակցման հմտություններ և էմոցիոնալ կայունություն
- Միաժամանակ մի քանի ծրագրերի և մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Համակարգչային գրագիտություն (CRM համակարգեր, գրասենյակային ծրագրեր)
- Օտար լեզուների իմացությունը ռուսերեն և անգլերեն
Ցանկալի պահանջներ․
-
Աշխատանքային փորձ վերարտադրողական բժշկության, բժշկական կամ հաճախորդների կառավարման ոլորտում՝ ցանկալի է
- Այլ օտար լեզուների իմացությունը
Հավելյալ նշումներ
Աշխատանքային պայմաններ․
- Աշխատանք կայուն և սոցիալական առումով կարևոր ոլորտում
- Մրցունակ աշխատավարձ (հավելյալ վճար քննարկվում է հարցազրույցի ընթացքում)
- Պաշտոնական աշխատանքի ընդունում
- Մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Ուսուցում և աջակցություն ադապտացիայի փուլում (մեկ շաբաթ)
- Հարմարավետ աշխատանքային պայմաններ և համախմբված թիմ
ԿԱՐԵՎՈՐ Է՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ
Անձնական որակներ․
- Տակտիկություն և էմպատիա
- Սթրեսակայունություն
- Վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու կարողություն
- Արդյունքներին և ծառայության որակին ուղղված մտածելակերպ