Get our free app. It won't take up space on your device

Ծրագրային օպերատոր

NEKA LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Other, Production, Operations
Deadline:
7/17/2025

Նկարագրություն

ՆԵԿԱ կահույք արտադրող ընկերությունը ընդլայնվում է և փնտրում է ծրագրային օպերատորի, ով կմիանա մեր արագ զարգացող թիմին։

Պարտականություններ

  • Առաջադրանքի ստացում և վերամշակում,
  • Ձևավորել առաջադրանքներ, որոնք համապատասխանում են հաստոցների և սարքավորումների շահագործման նորմերին,
  • Ուղեկցող փաստաթղթերի ձևավորում և տրամադրում,
  • Մասնագիտական ծրագրերի կիրառում,
  • Առաջադրանքների հաշվառում և մոնիտորինգ,
  • Տվյալների անվտանգություն և պահպանում,
  • Կիրառվող ծրագրերի անխափանության ապահովում։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն տեխնիկական կրթություն արտադրության, մեխանիկայի, արդյունաբերական տեխնոլոգիաների, ավտոմատացման կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ՝ հաստոցային արտադրությունում կամ արտադրական միջավայրում, նախընտրելի է կահույքի արտադրության ոլորտում կամ այլ՝ հարակից արդյունաբերությունում,
  • Փորձ CNC հաստոցների և մեխանիկական սարքավորումների շահագործման մեջ,
  • Որակի վերահսկման և արտադրության մոնիտորինգի փորձ՝ արտադրական գործընթացների ընթացքում արտադրանքի որակի ստուգման և մոնիտորինգի պատասխանատվությամբ։

Հմտություններ

  • Ծրագրային ապահովման հմտություններ․ CAD/CAM ծրագրերին տիրապետում,
  • Համակարգչային հիմունքների իմացություն,
  • Եռաչափ պատկերացում,
  • Արտադրական տեխնոլոգիաների իմացություն,
  • Տեխնիկական փաստաթղթերի և նկարագրությունների հետ աշխատելու հմտություններ,
  • Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ,
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
  • Տվյալների կառավարման և անվտանգության հմտություններ։
Company օverview
address
Address
Թևոսյան փողոց 13/11
address
Number of employees
51-150
Phone
Phone
044711417

NEKA-ն կահույք արտադրող ընկերություն է` միտված ոլորտում յուրօրինակ գաղափարների ստեղծմանն ու լուծումների առաջարկմանը։
Շուկայում գործում է ավելի քան 7 տարի։ Այս ընթացքում համագործակցել ու այժմ էլ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և անհատների հետ, իրականացնում նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Դուք ևս կարող եք դառնալ ընկերության մի մասը և գրանցել աշխատանքային հաջողություններ մեր թիմի կազմում։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media