Ծրագրային ադմինիստրատոր
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ-ն փնտրում է փորձառու և պատասխանատու ծրագրային ադմինիստրատոր՝ “Odoo” ERP ծրագրի ներդնման և հետագայում դրա կառավարումը ապահովելու համար: Ծրագիրը ներդրվելու է գործընկեր կազմակերպության կողմից։
Պարտականություններ
- Վերահսկել բիզնես գործընթացների ավտոմատացման ընթացքը և անընդհատ կատարելագործել դրանք,
- Կատարել մեծ ծավալի տվյալների հավագրում, մշակում և համապատասխանեցում ներբեռնման ֆորմատներին,
- Կատարել տեղեկատվության ճշգրիտ և լիրաժեք մուտքագրումը համակարգ,
- Թվայնացման գործընթացներում մշակել աշխատակիցների աշխատանքների կատարման հերթականությունն ու առաջնահերթությունը,
- Ծրագրի հետ կապված կազմել ուսուցողական նյութերի ուղեցույց-ձեռնարկ, մշակել աշխատակիցներին դրանց պարզ ու հասանելի մատուցման միջոցներ,
- Հետևել պրոեկտի ղեկավարի առաջադրանքներին, ապահովել դրանց որակյալ և ժամանակին կատարումը,
- Ներկայացնել պարբերական և ամփոփ հաշվետվություններ՝ նախագծի ընթացքի և իրականացման վերաբերյալ,
- Համակարգի ներդրման և գործարկման հետ կապված այլ մասնագիտական գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- Մեծ տվյալներով բազաների հետ աշխատանքային փորձ,
- MS Excel ծրագրի լավ իմացություն, Python ծրագրի սկզբական մակարդակ,
- Բարձր պատասխանատվության զգացում, պարտաճանաչություն,
- Անգլերենի, ռուսերենի իմացություն,
- 1C ERP, ODOO ERP ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։
Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։
2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։
Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։
Մեր կազմը
Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։