Content Writer / Copywriter
Berdl
Նկարագրություն
Փնտրում ենք Content Writer / Copywriter։
Փնտրում ենք մարդու, ով իսկապես սիրում և կարողանում է գրել։
Մեզ պետք չէ պարզապես «տեքստեր հավաքող» Պետք է հեղինակ, ով կարող է հետաքրքիր թեմա գտնել, հասկանալ դրա էությունը և այն վերածել ընթերցվող, բնական ու հետաքրքիր նյութի։
Ինչով եք զբաղվելու․
-
գրել հոդվածներ կայքերի և բլոգների համար,
-
պատրաստել կարճ ու հետաքրքիր գրառումներ Telegram-ի և այլ հարթակների համար,
-
վարել միկրոբլոգներ,
-
ինքնուրույն գտնել հետաքրքիր թեմաներ, նորություններ և աղբյուրներ,
-
ռուսերեն կամ անգլերեն աղբյուրներից վերցված նյութը ոչ թե պարզապես թարգմանել, այլ վերամշակել և դարձնել լավ հայկական բովանդակություն,
-
մտածել հետաքրքիր վերնագրեր և նյութի մատուցման ձևեր։
Ինչ ենք ակնկալում․
-
հայերենի գերազանց իմացություն և գրագետ գրելաձև,
-
լավ ռուսերեն, անգլերենի իմացությունը՝ առավելություն,
-
հետաքրքիր, պարզ և բնական լեզվով գրելու կարողություն,
-
ստեղծագործ մտածողություն և թեմայի մեջ արագ խորանալու ունակություն,
-
պատասխանատվություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
-
AI գործիքներից օգտվել կարելի է և նույնիսկ պետք է, եթե դրանք օգնում են աշխատել ավելի լավ ու արագ։ Բայց վերջնական տեքստը պետք է գրված լինի մարդու համար, ոչ թե հնչի այնպես, կարծես ChatGPT-ն մենակ է աշխատել ամբողջ գիշեր։
-
SEO-ի հիմնական գիտելիքները կլինեն առավելություն։
Հավելյալ նշումներ
Եթե կարծում եք, որ լավ եք գրում, ուղարկեք ձեր CV-ն և ցանկալի է աշխատանքի 2-3 օրինակ։
Եթե նախկին աշխատանքներ չկան, կարող եք պարզապես ուղարկել ձեր գրած որևէ հետաքրքիր փոքր տեքստ։