
Ծնունդների կազմակերպիչ
Երևան Պարկ
Նկարագրություն
Երևան Պարկ-ը փնտրում է ակտիվ և ժպտերես աղջիկների, ովքեր կապահովեն երեխաների ծննդյան ուրախ ժամանցը։
Պարտականություններ
- Ապահովել փոքրիկ հյուրերի անվտանգ և ուրախ ժամանցը՝ ծննդյան սրահում։
- Ապահովել Երևան Պարկի հյուրերի բարեհամբույր սպասարկում և տրամադրել սպառիչ տեղեկատվություն՝ նրանց երեխաների ծննդյան միջոցառումների վերաբերյալ:
- Լինել հետևողական հեռախոսազանգերին՝ ծննդյան միջոցառումների կազմակերպման գործընթացն անխափան և սահուն ապահովելու համար։
- Կազմակերպել Երևան Պարկի ծննդյան միջոցառումների սրահների ձևավորման գործընթացը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Երեխաների հետ աշխատելու առնվազն վեց ամսվա աշխատանքային փորձ։
- Ուշադրություն, կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում։
- Ճկունություն, նախաձեռնողականություն և բարեհամբույր շփվելու ունակություն։
- Գրագետ խոսքի կուլտուրա։
- Կազմակերպված և թիմային աշխատանքի ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Բարի գալուստ Երևան Պարկ՝ ամենամեծ և ամենահավես զվարճանքների այգին տարածաշրջանում։ Ասում են այստեղ երազանքները իրականանում են։ Երևան Պարկում իրականանում են բոլոր տարիքի երեխաների հեքիաթային երազանքները։ Երկու տասնյակից ավելի Եվրոպական հանրաճանաչ ատրակցիոններ փոքրերի, երիտասարդների և ընտանիքների համար, կենդանի ներկայացումներ, տպավորիչ հերոսներ, շատրվաններ և սննդի համեղ անկյուններ` շրջապատված գեղեցիկ կանաչ գոտիով։ Կառուցի՛ր կյանքի հիշողություններ ընկերներիդ և ընտանիքիդ հետ։ Գոռա՛ լիաթոք և ծիծաղի՛ր անհոգ։ Զգա՛ ժամանակը միասին անցկացնելու հաճույքը և դարձիր այս կախարդական աշխարհի մի մասը: