Get our free app. It won't take up space on your device

CNC ՀԱՍՏՈՑԻ ՎԱՐՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ (ուսուցում և աշխատանք միաժամանակ)

SHKAFF furniture

Location: Ararat
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Production, Operations
Deadline:
8/3/2026

Նկարագրություն

  • Ընկերությունը աշխատանքի է հրավիրում երիտասարդների CNC ՀԱՍՏՈՑԻ ՎԱՐՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ հաստիքի համար։
  • Փնտրում ենք մոտիվացված և տեխնիկապես հետաքրքրված սկսնակ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ, ով ցանկանում է սովորել CNC հաստոցով աշխատել և զարգանալ կահույքի արտադրական ոլորտում։
  • Փորձը պարտադիր չէ․ նախատեսված է ներքին ուսուցում։
  • Աշխատավայրը գտնվում է՝ Արարատի մարզ, գյուղ Ղուկասավան։

Մենք առաջարկում ենք․

  • Անվճար մասնագիտական ուսուցում
  • Ուսուցում և միաժամանակ աշխատանքի վարձատրությամբ
  • Կայուն աշխատանք աճող արտադրամասում

Պարտականություններ և ուսուցման փուլեր․

  • Լամինատի կտրող հաստոցի ավտոմատացված գործընթացին ծանոթացում
  • Լամինատի եզրապատող հաստոցի ավտոմատացված գործընթացին ծանոթացում
  • Լամինատի դետալների (QR նշագրված) նախապատրաստման ընթացքին ծանոթացում
  • CNC հաստոցով իրականացվող աշխատանքների համար ԼԴՍՊ, MDF նյութերի առանձնահատկությունները
  • Անվտանգության կանոնները փայտամշակման արտադրամասում
  • Չափման գործիքների օգտագործում
  • CNC ծրագրի հիմունքներ

Գործնական ուսուցում (1 ամիս)

  • Լամինատի ճիշտ ամրացում
  • Գործիքների (ֆրեզա) տեղադրում
  • Զրոյացում և կարգավորում
  • Պարզ կահույքային դետալների կտրում (դարակներ, կողամասեր)
  • Ծրագրի մեկնարկ և վերահսկում

Ինքնուրույն արտադրություն (2-րդ ամիսից)

  • Ինքնուրույն մշակել պարզ և միջին բարդության դետալներ
  • Կատարել որակի վերահսկում
  • Կատարել ծրագրի փոքր շտկումներ
  • Աշխատել արտադրական թիմում

Պահանջներ․

  • Սովորելու մեծ ցանկություն
  • Միջին կամ միջին մասնագիտական կրթություն
  • Տեխնիկական մտածողություն
  • Համկարգչային գիտելիքների բազային իմացություն
  • Կարգապահություն, պատասխանատվություն,
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ.

  • Աշխատավարձը աճողական է։
  • Աշխատակիցների կատարողականի գնահատում՝ KPI-ների հիման վրա։
  • Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։
  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, մեկ հանգստյան օրով, ժամերը՝ 09։30-19։00։
Company օverview
address
Address
Արարատի մարզ գյուղ Ղուկասավան
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 77 213051

SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։

See more
Benefits
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media