Get our free app. It won't take up space on your device

CNC հաստոցի օպերատոր

ASEDL LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Industry: Production, Operations, Engineering
Deadline:
12/11/2022
Job posting has expired

Նկարագրություն

ԱՍԷԴԼ-ը նորաբաց գործարանի գերմանական արտադրության SCHUCO ալյումինե կոնստրուկցիաների մասնագիտացված արտադրամասի թիմին միանալու է հրավիրում CNC հաստոցի օպերատորի: Մասնագետի վերապատրաստումն աշխատավայրում կիրականացվի հրավիրված մասնագետների կողմից:

Մասնագետը գործարկելու է արտադրական հաստոցները, հետևելու է դրանց աշխատանքին արտադրության ողջ գործընթացի ընթացքում, խնդիրներ առաջանալու դեպքում առաջարկելու է համապատասխան լուծումներ:

Պարտականություններ

  • Իրականացնում է հումքի բեռնման գործընթացը;
  • Կարգավորում է սարքավորումները և դրանց մասերը;
  • Իրականացնում է սարքավորումների, դրանց գործարկելու գրառումները ըստ ընթացակարգերի;
  • Հաստոցները գործարկելիս վերահսկում է արտադրական գործընթացը, անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ է իրականացնում;
  • Խնդիրներ առաջանալու դեպքում կապ է հաստատում գործընկերների հետ (այդ թվում նաև օտարերկրացի), առաջարկում է համապատասխան լուծումներ;
  • Ստուգում է պատրաստի արտադրանքը՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է պահանջվող տեխնիկական պայմաններին;
  • Կատարում է ընթացիկ տեխնիկական սպասարկում;
  • Ըստ անհրաժեշտության մաքրում է սարքավումները;
  • Պահպանում է ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության ուղեցույցները;

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ
  • Տեխնիկական կրթություն
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն
  • Թիմային աշխատանքի հմտություն
  • Հաղորդակցման հմտություններ

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը/CV նշված էլ. փոստին:

Company օverview
address
Address
Ք.Երևան,Միկոյան 10
address
Number of employees
51-150
Phone
Phone
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
No dress code
No dress code
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media