Get our free app. It won't take up space on your device

Ճարտարապետ-դիզայներ

Yazaryan holding

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Architecture, Construction
Deadline:
9/16/2026

Նկարագրություն

Փնտրում ենք Ճարտարապետ-դիզայների՝ «Յազարյան Հոլդինգ»–ի թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Մշակել ճարտարապետական և դիզայներական նախագծային լուծումներ՝ նախագծի ընդհանուր հայեցակարգին համապատասխան։
  • Պատրաստել հատակագծեր, էսքիզներ, աշխատանքային գծագրեր և նախագծային այլ անհրաժեշտ նյութեր։
  • Մշակել ինտերիերի և էքստերիերի լուծումներ՝ հաշվի առնելով տարածքի ֆունկցիոնալությունն ու գեղագիտական պահանջները։
  • Պատրաստել նախագծերի եռաչափ մոդելներ և վիզուալիզացիաներ։
  • Ընտրել և առաջարկել հարդարման նյութեր, գունային լուծումներ և նախագծին համապատասխան այլ տարրեր։
  • Համագործակցել ինժեներների, կոնստրուկտորների և նախագծում ներգրավված այլ մասնագետների հետ։
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել նախագծային լուծումների ճշգրտումներ՝ շինարարական ընթացքին համապատասխան։
  • Հետևել ճարտարապետության և դիզայնի ժամանակակից միտումներին և կիրառել նոր լուծումներ նախագծերում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ճարտարապետության, դիզայնի կամ հարակից ոլորտում։
  • Ցանկալի է՝ առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
  • AutoCAD, 3ds Max ծրագրերի լավ իմացություն։
  • Revit, SketchUp, D5 Render, Lumion, Twinmotion ծրագրերի ցանկալի է միջին իմացություն։
  • Ճարտարապետական և աշխատանքային գծագրեր կարդալու և մշակելու կարողություն։
  • Տարածական մտածողություն, կոմպոզիցիայի և գունային համադրությունների լավ զգացողություն։
  • Նախագծային խնդիրներին ստեղծագործ և գործնական լուծումներ առաջարկելու կարողություն։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
  • Կատարված աշխատանքների պորտֆոլիոյի առկայություն։

Հավելյալ նշումներ

«Յազարյան Հոլդինգ» – ն առաջարկում է`

  • Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
  • Ընկերության կողմից ապահովվող սնունդ։
  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օր՝ 10։00–19։00։

«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։

Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։

Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․

▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media