
Ճարտարապետ-դիզայներ
Պռո Էմ Էս ՍՊԸ
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում ճարտարապետ-դիզայների:
Պարտականություններ
- Իրականացնել տարածքի ուսումնասիրություն և չափագրում
- Առաջարկել հատակագծային լուծումներ (Autocad)
- Աջակցել նյութերի ընտրության հարցում
- Կատարել նախագծերի հեղինակային վերահսկողություն
- Պատրաստել ճարտարապետական և ինտերիեր դիզայնի էսքիզային և աշխատանքային նախագծեր
- Պահպանել ոլորտի օրենսդրական պահանջները և տեխնիկական առանձնահատկությունները
- Լուծել նախագծի ստեղծումից մինչև ավարտ ընկած ժամանակահատվածում առաջացած ճարտարապետական և դիզայներական խնդիրները
Պահանջներ
- Մասնագիտական կրթություն ճարտարապետության (պարտադիր) և դիզայնի ոլորտում
- Նախագծման լիցենզիա
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Առնվազն 3 իրականացված նախագիծ
- AutoCAD, 3D Max , Revit, Archicad, SketchUp ծրագրերի իմացություն
Աշխատավարձը՝ սկսած 600 000 ՀՀ դրամից:
“ProMS ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին, հանդիսանում է ՀՀ տարածքում եզակի կազմակերպություններից մեկը, որ տրամադրում է անշարժ գույքի բարձրակարգ սպասարկման համալիր ծառայություններ: Ընկերությունում աշխատում են շուրջ 130 բարձր որակավորում ունեցող մասնագետներ: ProMS ընկերությունն ունի անշարժ գույքի սպասարկման ոլորտում միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանությունը հավաստող և մի շարք մրցանակների ( “BREEAM”, “IGRA Green Roof Leadership”, “European Property Awards”, “FIABCI World Prix d’Excellence” և այլն) արժանացած անշարժ գույքի համալիր սպասարկման ծառայությունների մատուցման փորձառություն:”