
Ճարտարագետ (տվյալների մշակման կենտրոնի սառեցման և օդափոխման համակարգերի շահագործում)
OVIO
Նկարագրություն
Պաշտոնի հիմնական նպատակն է տվյալների կենտրոնի սառեցման համակարգերի տեխնիկական սպասարկում և շահագործում։
Պարտականություններ
OVIO-ում աշխատանքային օրը բաղկացած է հետևյալից․
- Սառեցման համակարգերի սպասարկում և անխափան աշխատանքի ապահովում՝ սառեցման համակարգեր, օդորակիչներ, ֆանկոյլ ագրեգատներ, օդափոխման բլոկներ,
- Տվյալների կենտրոնի սարքավորումների անխափան սառեցման ապահովում,
- Տեխնիկական փաստաթղթավորման վարում,
- Միջադեպերի առկայության դեպքում ժամանակին և պատշաճ էսկալացիա,
- Իր իրավասության շրջանակներում արտակարգ և վթարային իրավիճակների վերացում,
- Սառեցման և օդափոխման համակարգերի սպասարկման աշխատանքների իրականացում և մասնակցություն դրանց տեխնիկական սպասարկման կազմակերպման աշխատանքներին (կապալառուների կողմից),
- Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում։
Պահանջներ
- Առաջատար արտադրողների օդափոխման սարքավորումների և սառնարանային համակարգերի տեխնիկական բնութագրերի, նախագծման առանձնահատկությունների և ռեժիմների, պլանային վերանորոգման իրականացման կարգի, սարքավորումների ընդունման և շահագործման կանոնների հետ կապված գիտելիքներ,
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատանքի փորձ,
- Սառեցման և օդափոխման համակարգերի անվտանգ շահագործման կանոնների իմացություն։
Արի մեր թիմ, եթե...
- Համբերատար ես և ուշադիր,
- Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
- Ունես պատասխանատվության բարձր զգացում,
- Պատրաստ ես արագ արձագանքել տարբեր իրավիճակների։
Հավելյալ նշումներ
OVIO-ում աշխատելու առավելությունները
- Առողջության ապահովագրություն,
- Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
- Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
- Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
- Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
- Թիմային միջոցառումներ,
- Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ:
OVIO-ն, հանդիսանալով ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը, 2012 թվականից սկսած մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար։
OVIO-ի թիմը տարեցտարի և մշտապես աճում է ոչ միայն քանակապես, այլև որակապես՝ ընկերության կողմից աշխատակիցներին շարունակական ուսուցման և վերապատրաստումների շնորհիվ։
OVIO-ն կարևոր դեր է խաղում ՀՀ ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ գործարկելով երկրի առաջատար տվյալների մշակման կենտրոնը: Հայաստանում կառուցված տվյալների մշակման կենտրոնը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլև հնարավորություն է տվել ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր, ինչը նպաստել է տեղական մասնագետների զարգացմանը։ Կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվում են, ինչի շնորհիվ ձեռք են բերել նոր հմտություններ և մասնագիտական գիտելիքներ՝ որակապես փոխելով ՀՀ ՏՏ ոլորտի որակավորված մասնագետների մակարդակը։
OVIO-ի գաղափարախոսությունը հիմնված է բաց, թափանցիկ և հոգատար մոտեցման վրա, որտեղ յուրաքանչյուր աշխատակից և հաճախորդ գտնվում է ուշադրության կենտրոնում: Ընկերության նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ թիմի յուրաքանչյուր անդամ կարող է իր ներդրումն ունենալ նորարարական լուծումների մշակման և հաճախորդների համար լավագույն ծառայությունների մատուցման գործում։
OVIO-ին միանալը նշանակում է դառնալ այնպիսի թիմի անդամ, որը հարգում է ընկերության արժեքներն ու պատասխանատվությունը, խթանում է նորարարությունը և մշտապես ուղղված է նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի կարիքների բավարարմանը։