Get our free app. It won't take up space on your device

Ճարտարագետ (սկսնակ)

Պռո Էմ Էս ՍՊԸ

Industry: Engineering, Installation, Maintenance, Repair
Deadline: 7/27/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Job posting has expired

Նկարագրություն

Հիանալի հնարավորություն սկսնակ ճարտարագետների համար։
Վճարովի պրակտիկայի հնարավորություն՝ ճարտարագիտական համակարգերի սպասարկման ոլորտում ՝ հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ։

Պարտականություններ

Փորձառու մասնագետների հետ ստորև նշված պարտականությունների պատշաճ կատարում․

  • Էներգամատակարարման, ջեռուցման, սառը և տաք ջրամատակարարման, կոյուղու, օդափոխության և օդորակման համակարգերի և հրդեհամարման միջոցների անխափան աշխատանքի ապահովում
  • տեխնոլոգիական սարքավորումների, բեռնատար և մարդատար վերելակների մշտական տեխնիկական սարքին վիճակի ապահովում
  • շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի պատշաճ պահպանում, Գործատուի աշխատակիցների կողմից անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն
  • սարքավորումների տեխնիկական ճշգրիտ շահագործման, ժամանակին և որակյալ վերանորոգման, արդիականացման ապահովում, վերանորոգման և վերազինման հեռանկարային տեխնիկական ծրագրերի մշակման աշխատանքների ղեկավարում, նյութական բազայի հիմնական, ընթացիկ և պրոֆիլակտիկ վերանորոգման օբյեկտների սահմանում, այդ աշխատանքների տեխնիկական փաստաթղթերի ժամանակին կազման ապահովում
  • աշխատանքների կատարման ժամանակացույցերի պահպանման հսկողության իրականցում, սարքավորումների և շենքերի ընթացիկ և հիմնական վերանորոգման անցկացվող աշխատանքների որակի մշտական հսկողության ապահովում
  • տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի ռեժիմի, արտադրական պրոցեսներում վառելիքաէներգետիկ և այլ պաշարների էֆեկտիվ և ռացիոնալ օգտագործման հսկողության իրականացում, կապալառու կազմակերպությունների և մատակարարների հետ շինարարավերանորոգման աշխատանքների կատարման ժամկետների համաձայնեցում և այդ աշխատանքների կատարման որակի հսկողություն
  • նոր սարքավորումների, ինչպես նաև պահեստամասերի գնման վերաբերյալ առաջարկների ներկայացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն:
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office):
  • Թիմային աշխատանքներ կատարելու ունակություն:
  • Հաղորդակցման և բանակցման գերազանց հմտությունների առկայություն:
  • Կատարել պարտականություններից բխող այլ աշխատանքներ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը` երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9.00-18.00:

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը։

Company օverview
address
Address
Նալբանդյան 17
address
Number of employees
51-150

“ProMS ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին, հանդիսանում է ՀՀ տարածքում եզակի կազմակերպություններից մեկը, որ տրամադրում է անշարժ գույքի բարձրակարգ սպասարկման համալիր ծառայություններ: Ընկերությունում աշխատում են շուրջ 130 բարձր որակավորում ունեցող մասնագետներ: ProMS ընկերությունն ունի անշարժ գույքի սպասարկման ոլորտում միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանությունը հավաստող և մի շարք մրցանակների ( “BREEAM”, “IGRA Green Roof Leadership”, “European Property Awards”, “FIABCI World Prix d’Excellence” և այլն) արժանացած անշարժ գույքի համալիր սպասարկման ծառայությունների մատուցման փորձառություն:”

See more

Spread the word! Share this job on social media